Գեղեցկություն՝ սողացող վտանգով. ի՞նչ են իրականում պարունակում ձեր եղունգների լաքերը
Հարթ ու փայլուն եղունգներ, գույնզգույն երանգներ, մանիկյուրի սրահում գեղեցիկ լաքված մատներ՝ այս ամենը մեզ ստիպում է ինքնավստահ ու խնամված զգալ։ Բայց կա մի հարց, որ շատերս մոռանում ենք հարցնել ինքներս մեզ. իսկ ի՞նչ գնով ենք մենք հասնում այս արտաքին փայլին։
Եղունգների լաքը՝ մեր խնամքի անբաժան ուղեկիցը, հաճախակի օգտագործվելու դեպքում ոչ միայն թուլացնում է եղունգները և դառնում նրանց դեղնավուն երանգի պատճառը, այլ կարող է լրջորեն ազդել մեր ամբողջ առողջության վրա։
Սա կոչ չէ՝ հրաժարվել մանիկյուրից, այլ նախազգուշացում է՝ հասկանալու համար, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ որոշ լաքերի բաղադրիչները։
⚠️ Ի՞նչն է եղունգների լաքը դարձնում վտանգավոր
Շատ ժամանակակից լաքեր պարունակում են միացություններ, որոնք տոքսիկ են, կուտակվում են օրգանիզմում և կարող են դառնալ առողջական խնդիրների սկիզբը։
💥 Տոլուոլ (Toluene)
Այս նյութը կիրառվում է լաքը հարթ և դիմացկուն դարձնելու համար։ Սակայն այն կարող է.
խաթարել կենտրոնական նյարդային համակարգը
առաջացնել գլխացավեր, թուլություն, ուշագնացություն, նույնիսկ՝ սրտխառնոց
վնասել ռեպրոդուկտիվ առողջությունը
💥 Ֆորմալդեհիդ (Formaldehyde)
Լաքի պահպանման ժամկետը երկարացնող այս անգույն գազը կարող է.
առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, քիմիական այրվածքներ
որոշ դեպքերում՝ հանգեցնել սրտի ռիթմի խանգարման, ցնցումների, և նույնիսկ՝ օնկոլոգիական հիվանդությունների
💥 Դիբուտիլֆտալատ (Dibutyl Phthalate)
Ավելի մեղմ բույրեր ապահովող այս բաղադրիչը կարող է խաթարել.
էնդոկրին համակարգի բնական աշխատանքը
նպաստել գինեկոլոգիական խնդիրների, շնչուղիների հիվանդությունների զարգացմանը
🧪 Գիտությունը խոսում է. ինչու լաքը վտանգավոր է նույնիսկ կարճ ժամանակում
Հետազոտություն, որին մասնակցել էին 24 կին, ցույց տվեց, որ եղունգներին լաք քսելուց արդեն 6 ժամ անց նրանց արյան մեջ նկատվել է դիֆենիլֆոսֆատի բարձր մակարդակ։ Սա տոքսիկ միացություն է, որն առաջանում է լաքի մետաբոլիզմի ժամանակ։ Ավելին՝ 10 ժամ անց այն գերազանցել է նորման 7 անգամ։
✅ Ինչպե՞ս պաշտպանել առողջությունը և մնալ գեղեցիկ
Հիմա, երբ գիտենք, թե ինչ է թաքնվում գունեղ շշերի ներսում, ժամանակն է գիտակցված ընտրություն անել։ Որոշ լաքեր նշվում են հատուկ անվնաս խորհրդանիշերով.
5-Free լաքեր – չեն պարունակում՝
ֆորմալդեհիդ
նրա ածանցյալներ
տոլուոլ
դիբուտիլֆտալատ
կամֆոր
3-Free լաքեր – չեն պարունակում՝
ֆորմալդեհիդ
տոլուոլ
դիբուտիլֆտալատ
Եթե մանիկյուրը ձեր տրամադրության, խնամքի և ինքնավստահության աղբյուրն է, ապա թող այն լինի ոչ միայն գեղեցիկ, այլև անվտանգ։
Որովհետև իսկական գեղեցկությունն այն է, երբ այն չի վնասում։