Խոյ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս չշտապել կարևոր որոշումների հարցում։ Առավոտյան ժամերին հատկապես ցանկալի չէ կարևոր հանդիպումներ կամ բանակցություններ նշանակել, քանի որ իրավիճակը կարող է զարգանալ ոչ այնպես, ինչպես սպասում էիք։ Ֆինանսական հարցերում ևս արժե զգուշավոր լինել․ չմտածված քայլերը կարող են ավելորդ ծախսերի կամ հիասթափությունների պատճառ դառնալ։
Զգացմունքային ֆոնը բավական անկայուն է։ Դուք կարող եք չափազանց սուր արձագանքել նույնիսկ աննշան խոսքերին, վիրավորվել այնտեղ, որտեղ իրականում ոչ ոք չի ցանկացել ձեզ ցավ պատճառել։ Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, ովքեր հասկանում են ձեզ կես խոսքից։ Մտերիմների աջակցությունն այսօր իսկական փրկօղակ կլինի։
Ցուլ
Օրը խոստանում է հաջող լինել թե՛ աշխատանքի, թե՛ անձնական հարաբերությունների ոլորտում։ Դուք զարմանալի հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, իսկ նույնիսկ ամենաբարդ հարցերը կկարողանաք լուծել առանց ավելորդ լարվածության։
Այսօր արագ որոշումներ կայացնելու ձեր ունակությունը կդառնա գլխավոր առավելություններից մեկը։ Մրցակիցները հազիվ թե կարողանան ձեզ հետ մրցել։ Միևնույն ժամանակ, անցյալից եկող որոշ խնդիրներ կրկին կհիշեցնեն իրենց մասին։ Մի շտապեք նոր նախագծեր սկսել․ ավելի լավ է նախ ավարտին հասցնել այն, ինչ արդեն սկսել եք։
Երկվորյակ
Այսօր ձեզանից չի պահանջվում որևէ դեր խաղալ կամ ձևանալ։ Որքան ավելի բնական լինեք, այնքան ավելի հաջող կդասավորվեն իրադարձությունները։ Սա այն հազվագյուտ օրերից է, երբ ամեն ինչ կարծես ինքն իրեն է ստացվում։
Դուք հստակ տեսնում եք իրականությունը և չեք ընկնում պատրանքների հետևից, ինչը կօգնի ճիշտ որոշումներ ընդունել։ Օրը հատկապես բարենպաստ է ընկերական և ոչ պաշտոնական հանդիպումների համար։ Նույնիսկ գործնական հարցերն ավելի արդյունավետ կլուծվեն ազատ ու ջերմ միջավայրում։
Խեցգետին
Այսօր ձեր վստահությունը դժվար է սասանել։ Նույնիսկ եթե ճանապարհին որոշ խոչընդոտներ հայտնվեն, դուք կհասկանաք, որ դրանք այնքան էլ վտանգավոր չեն, որքան առաջին հայացքից թվում են։
Աստղերը ձեզ ուժ և վճռականություն են պարգևում։ Սակայն կանանց հետ շփումներում արժե ավելի զգույշ լինել․ հնարավոր են թյուրիմացություններ և անհիմն դժգոհություններ։ Մի շտապեք հավատալ լսած ամեն խոսքի։ Նախ ստուգեք փաստերը, հետո միայն եզրակացություններ արեք։
Առյուծ
Ձեզ սպասվում է ակտիվ, հագեցած և իրադարձություններով լի օր։ Եթե կարողանաք ճիշտ տնօրինել ժամանակն ու ուժերը, ապա շատ արագ կտեսնեք ձեր ջանքերի արդյունքները։
Աշխատանքում կարող են ծագել տարաձայնություններ ղեկավարության կամ ազդեցիկ մարդկանց հետ, սակայն ձեր սառնասրտությունն այսօր ավելի արժեքավոր կլինի, քան ցանկացած ուժեղ փաստարկ։ Օրվա հաճելի անակնկալները, ամենայն հավանականությամբ, կապված կլինեն սիրային ոլորտի հետ։ Ոմանք կստանան սիրո խոստովանություն, իսկ մյուսները՝ հրավեր մի հանդիպման, որը երկար կհիշվի։
Կույս
Օրվա առաջին կեսը կարող է մի փոքր ձգձգված ու հոգնեցուցիչ թվալ։ Հատկապես դժվար կլինի այն մարդկանց համար, ովքեր ստիպված են շատ շփվել կամ բանակցել։
Կեսօրից հետո իրավիճակը զգալիորեն կբարելավվի։ Դուք ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք ձեզ, իսկ ստեղծագործական աշխատանքը հաճույք կպատճառի։ Հենց այս ժամերին կարող եք գտնել այն լուծումները, որոնք երկար ժամանակ չէիք նկատում։
Կշեռք
Եթե վաղուց ցանկացել եք փորձել ինչ-որ նոր բան, ապա այսօր լավագույն օրերից մեկն է դրա համար։ Դուք չեք ցանկանա շարժվել արդեն ծանոթ ճանապարհներով և կձգտեք բացահայտել նոր հնարավորություններ։
Ձեր համարձակությունն ու ստեղծագործ մտածողությունը կգրավեն հետաքրքիր մարդկանց ուշադրությունը։ Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք հետագայում կարևոր դեր կունենան ձեր կյանքում։ Էներգիան նույնպես առատ կլինի, ուստի օրը հարմար է թե՛ սպորտի, թե՛ առողջ ապրելակերպ սկսելու համար։
Կարիճ
Այսօր հաջողությունը սիրում է աշխատասերներին, իսկ դուք պատրաստ եք հենց այդպիսին լինել։ Որքան մեծ լինի ձեր ներդրած ջանքը, այնքան տպավորիչ կլինեն արդյունքները։
Մի սպասեք, որ բոլորը կշտապեն ձեզ օգնելու։ Դրա փոխարեն ապավինեք ձեր ուժերին։ Հենց ինքնուրույն գործելու շնորհիվ դուք ոչ միայն կհաղթահարեք դժվարությունները, այլև արժեքավոր փորձ կստանաք։ Երեկոյան մի մոռացեք ուշադրություն դարձնել մտերիմներին, քանի որ նրանք ձեր հոգատարության կարիքն ունեն։
Աղեղնավոր
Այսօր հատկապես արժե վստահել առաջին տպավորությանը։ Ձեր ինտուիցիան զարմանալի ճշգրտությամբ կհուշի, թե ում կարելի է վստահել և ումից՝ հեռու մնալ։
Սիրային ոլորտում օրը կարող է անակնկալներ մատուցել։ Թեթև ֆլիրտը կամ պատահական թվացող ծանոթությունը կարող է վերածվել հետաքրքիր պատմության։ Աշխատանքում ցանկալի չէ ստանձնել չափազանց բարդ և մանրակրկիտ ուշադրություն պահանջող գործեր։
Այծեղջյուր
Այսօր օգտակար կլինի մի պահ կանգ առնել և հետ նայել անցած ճանապարհին։ Վերջին իրադարձությունների վերլուծությունը կօգնի հասկանալ, թե որտեղ եք ճիշտ գործել, և որտեղ՝ ոչ այնքան։
Չնայած լուրջ վտանգներ չեն սպասվում, նոր նախաձեռնությունները ցանկալի է հետաձգել։ Փոխարենը ժամանակ հատկացրեք ընտանիքին և սիրելի մարդկանց։ Ջերմ շփումը կօգնի ոչ միայն բարձրացնել տրամադրությունը, այլև ամրապնդել հարաբերությունները երկար ժամանակով։
Ջրհոս
Այսօր շտապողականությունը կարող է դառնալ ձեր գլխավոր թշնամին։ Որքան ավելի ուշադիր լինեք մանրուքների նկատմամբ, այնքան ավելի հեշտ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները։
Նախքան որևէ կարևոր քայլ անելը, փորձեք հասկանալ սեփական ցանկություններն ու զգացմունքները։ Որոշ նախագծեր կարող են ձգձգվել ձեր կամքից անկախ պատճառներով, ուստի պետք չէ նյարդայնանալ։ Համբերությունն այսօր ձեր ամենաուժեղ զենքն է։
Ձկներ
Այս օրը հեշտ հաղթանակների օր չէ, բայց դա ամենևին չի նշանակում, որ հաջողությունը շրջանցելու է ձեզ։ Պարզապես յուրաքանչյուր արդյունք ձեռք կբերվի համառ աշխատանքի շնորհիվ։
Հնարավոր է հիասթափվեք մարդկանցից, որոնց սովոր եք վստահել, սակայն շուտով կհասկանաք, որ նրանք պարզապես հայտնվել են բարդ իրավիճակում։ Ընտանիքում և սիրային հարաբերություններում փորձեք զսպել հույզերը։ Եթե պահպանեք հանգստություն և չտրվեք սադրանքներին, կկարողանաք խուսափել բոլոր վեճերից և պահպանել ներքին խաղաղությունը։