44-օրյա մարտական գործողությունների վերաբերյալ անչափ ուշագրավ և ոչ ստանդարտ վերլություն է ներկայացնում ռուս ռազմական փորձագետը, որի հետ հարցազրույցը Ձեզ ներկայացնում ենք թարգմանաբար:
— Ինչու՞ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
— Նախ ասեմ, ով պարտվեց այդ պատերազմում: Պատերազմում պարտվեց Հայաստանը, Ռուսաստանը, բայց հաղթեց Կրեմլը:
— Ինչու՞:
— Խնդիրը կայանում էր նրանում, որ պատժվեր պարոն Փաշինյանը և հայկական հասարակությունը թավշյա հեղափոխություն իրականացնելու համար, այն բանի համար, որ հայ քաղաքացիները իրենք կարող են ընտրել ղեկավարներ, կազմավորել կառավարություն, որը ինքնուրույն կարող է կատարել բազմավեկտոր կողմնորոշման ընտրությամբ, կողմնորոշվելով ոչ միայն դեպի Ռուսաստան, այլ նաև այլ երկրներ, և ամենակարևորը՝ կարող է իրականացնել հակակոռուպցիոն պայքար: Այդ թվում՝ պարզել նաև նախկին նախագահ Քոչարյանի (Պուտինի մոտիկ ընկեր) հանդեպ հնարավոր կոռուպցիոն գործուներությունը:
Կրեմլի և Պուտինի տեսանկյունից պետք էր պատժել պարոն Փաշինյանին: Եվ Փաշինյանը պատժվեց: Այս առումով Հայաստանը կրեց պարտություն, Փաշինյանը նույն պես կրեց պարտություն… Սակայն սրա հետ մեկտեղ ահռելի աշխարհաքաղաքական պարտություն կրեց նաև Ռուսաստանը: Սա բացատրվում է նախևառաջ Անդրկովկասում Թուրքիայի զինուժի տեղակայմամբ: Սակայն Պուտինը հաղթեց այն պատճառով, որ Պուտինին ու Կրեմլին անհրաժեշտ էր բոլորին ցույց տալ, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում և ամենուր, որ նախկին Խորհրդային Միության տարածքում՝ Ռուսաստանի շահերի գերակայության պայմաններում դեմոկրատական եղանակով իրենց ղեկավարներ ընտրել չի կարելի…
Իսկ եթե որևէ մեկը փորձի այդպես վարվել, այդ մարդիկ, ժողովուրդները կպատժվեն՝ տարածքներ կորցնելու եղանակով՝ Մոլդովայից պոկեցին Մերձդնեստրը, Վրաստանից՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան, Ուկրաինայից՝ Ղրիմն ու Դոնբասը, Հայաստանից, որը կար մինչ այդ՝ Ադրբեջանից զավթված տարածքների մեծ մասը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իրական տարածքի մի մասը, մասնավորապես Շուշի քաղաքով:
Իսկ Ադրբեջանին տրվեց ակնարկ, որ այնտեղ հայտնվում են ռուս խաղաղապահներ…իսկ մենք գիտենք, թե ինչ է նշանակում ռուս խաղաղապահներ այդ բոլոր երկրների տարածքում:
Բայց այստեղ կա ևս մեկ հանգամանք, որի վրա դեռևս բավարար ուշադրություն չի դարձվել՝ Հայաստանի և Ռուսաստանի պարտությունը…Հարց է առաջանում՝ պարտություն ումի՞ց, ո՞վ էր գլխավորը այս եռյակում:
Այո, իհարկե Կրեմլը օգնում էր, Կրեմլը, որը Հայաստանի հետ ուներ փոխօգնության պայմանագիր, և որը մատը մատին չխփեց Հայաստանին օգնելու նպատակով որևէ բան անելու համար: Ավելին՝ Կրեմլը ոչինչ չարեց նույնիսկ Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար, երբ խփվեց ռուսական ուղղաթիռը և զոհվեցին երկու ռուս զինծառայողներ: Ընդ որում` ուղղաթիռը խփվել էր Հայաստանի օդային տարածքում: Դա պարզապես պատերազմի հայտարարում էր…
Մենք հիշում ենք, թե որքան աղմուկ էր բարձրացվել 2015թ-ին, երբ թուրքերը խոցեցին ռուսական գրոհային ինքնաթիռը, որը 40 վայրկյան անցնել էր Թուրքիայի օդային տարածք: Բայց այստեղ Թուրքիայի տարածքը չէր, սա Հայստանն էր, որչտեղ լրիվ օրինական հիմքով գտնվում է ռուսական 102-րդ ռազմական բազան:
Եվ ի՞նչ աղմուկ մենք լսեցինք՝ ոչ մի՛…Սա մասնավորապես խոսում է այն մասին, որ ինչպես երկրորդ ղարաբաղյան պատերազմի, այնպես էլ կոնկրետ այդ միջադեպի ժամանակ (ուղղաթիռի խոցման) Կրեմլը գործել է Ռուսաստանի, ռուսական զինուժի, ռուսական զինվորականների, ռուսկան ռազմաբազայի շահերի դեմ:Այս խոսքերի ամենաիսկական իմաստով:2015թ-ին Կրեմլը գործում էր այս շահերի կողմից, իսկ 2020-ին՝ դեմ:
Այստեղ հարց է՝ առաջանում՝ իսկ ո՞վ էր այս պատերազմում իրական հաղթողը…
Շատերը որպես հաղթող նշում են Թուրքիան, և դա ճիշտ է՝ Թուրքիան ստացավ այն, ինչը չէր կարող երազել երբեք. ստացավ թույլտվություն տեղակայելու իր զինված ուժերը Անդրկովկասում, ընդ որում ոչ թե ուժով, այլ Կրեմլի հրավերով: Այսպիսի բան երբեք չի եղել…
Այսպիսի բաների մասին ոչ մի օսմանյան սուլթան չէր էլ կարող երազել: ՆՐանք ստացել են ճանապարհ Նախիջևանից դեպի Ադրբեջանի մնացյալ մաս, ճանապարհ, որ մասին թուրքական սուլթանները երազել են երկար-երկար հարյուրավոր տարիներ…Իսկ հիմա համատարած տրասպորտային միջանցք թյուրքալեզու համայնքներում՝ Ստամբուլից մինչև Միջին Ասիա… Այսպես երբեք չի եղել:
Բայց Թոււրքիայից բացի կա գլխավոր հաղթողը: Եվ նրա վրա ոչ մեկը ուշադրություն չի դարձնում…
— Եվ ո՞վ է նա…
— Դա Ադրբեջանն է: Ադրբեջանը պարտության մատնեց ոչ միայն Հայաստանին… Ալիևի Ադրբեջանը ցավագին պարտության մատնեց Պուտինի Ռուսաստանին…Հնարավոր է՝ Կրեմլի ագիտացիոն ջանքերը ուղղված են նրան, որ սլաքները ուղղեն դեպի ավելի արժեքավոր հակառակորդի կողմը, դեպի Թուրքիա, բայց նախևառաջ դա Ադրբեջանի հաղթանակն է: Մենք հասկանում ենք, որ Թուրքիան օգնում էր. և՛ տեխնիկապես, և՛ հրահանգիչներով, և քաղաքական, և՛ ռեսուրսներով, բայց հիմնական աշխատանքրը, այնուամենայնիվ կատարում էր Ադրբեջանը:
Դուք ուշադրություն դարձրեք, թե ինչ էր անում և ինչպես էր իրեն պահում Ադրբեջանը այդ ամբողջ ժամանակ: Պետրազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին: Իսկ ի՞նչ էր կատարվում նախօրեին…Սեպտեմբերի 26-ին ավարտվեցին «Կովկաս-2020» հրամանատարաշտանային զորավարժությունները՝ Ռուսաստանի տարածքում: Դրանք ընթանում էին սեպտեմբերի 21-ից 26-ը: Ադրբեջանը նույնիսկ չցանկացավ ավելորդ օր սպսել, նա հարձակումը սկսեց զորավարժությունների ավարտի հենց հաջորդ օրը:
Հիշու՞մ եք, ինչպես 200թ-ին «Կովկաս-2008» անացկացվում էին հրամանատարաշտանային զորավարժությունները, ռուսական զորքերը ավարտից հետո ոչ մի տեղ էլ չգնացին, այլ մնացին Կովկասի լեռնանցքներում և մի քանի օր հետո նրանք անցան լեռնանցքները և ներխուժեցին Վրաստան: Դրանից և առաջ, և հետ նման զորավարժությունները օգտագործվում էին Վրաստանի վրա ճնշում բանեցնելու նպատակով: Ադրբեջանցիները դասեր քաղեցին, նրանք սպաասեցին, որ զորավարժությունները ավարտվեն, զորքերը մեկնեն իրենց տները և սկսեցին հարձակողական գործողությունները:
Սա նշանակում է, որ ռուսական գլխավոր շտաբում կամ պաշտպանության նախարարությունում պատկերացում չունեին, թե ինչ կանի Ադրբեջանը զորավարժությունների ավարտի հենց հաջորդ օրը: Մինչ պարոն Շոյգուն, «Կռասնայա զվեզդան» ոգևորված պատմում էին իրենց արձանագրած հաջողությունների մասին, որոնք, ի դեպ մասնակցում էր 80 000 զինծառայող, այդ թվում՝ նաև Հայաստանից (Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանից՝ դիտորդների մակարդակով), որոնց նույնիսկ մի մասի մասնակցությունը բավարար էր սկսված պատերազմը առաջին բնագծերում կանգնեցնելու համար, բայց Կրեմլը չտվեց այդ հրամանը:
Իսկ սա նշանակում է, որ կա՛մ Կրեմլը չգիտեր այդ մասին, կա՛մ իմանալով կանաչ լույս էր վառել Ադրբեջանի համար: Ինչպես պատմում էր պարոն Շոյգուն այդ զորավարժությունների ժամանակ հաջողությամբ կատարվում էին Ս-300 ՀՕՊ համակարգերից արձակումներ, այն նույն Ս-300 համալիրներիից, որոնց Ադրբեջանը լրիվությամբ ոչնչացրեց դրոններով սկսված պատերազմի օրերին: Սա ցույց տվեց, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հակաօդային պաշտպանության համակարգը: Եվ սա ապտակ էր ոչ այնքան Հայաստանի, որքան Ռուսաստանի համար…
Իսկ ի՞նչ եղավ հետո… 1994թ. հրադադարից հետո անցած 26 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվում էր Մինսկի խումբը, որի համանախագահներն էին Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը: Եվ զարմանալաի չէ, որ հոկտեմբերի 1-ին զինադադարի հաստատման կոչով դիմել էին նույն երեք նախագահները: Իսկ 40 օր անց, նոյեմբերի 10-ին զինադադարի համաձայնագիրը Պուտինը ստորագրում էր Ալիևի հետ…
Որքան դրմատիկ փոփոխություն Պուտինի կարգավիճակի հարցում…Հոկտեմբերի 1-ին նա դեռևս շփվում է Թրամպի և Մակրոնի հետ, իսկ նոյեմբերի 10-ին որպես իրական ստորագրող Ալիևի հետ: Ընդ որում, ինչպես երևում է տեսագրությունից զանգել է ոչ թե Ալիևը Պուտինին, այլ հակառակը՝ Պուտինը Ալիևին…, Ինչպիսի դրամա, ինչպիսի ստորացում…
Այդ մեկուկես ամսվա ընթացքում, ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը՝ Պուտինը հինգ թե վեց անգամ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, որոնցից պարոն Փաշինյանը օգնություն էր խնդրում, որոնց ի պատասխան Պուտինը միայն ասում էր՝ պետք է կրակը դադարեցնել: Որքան ծանոթ արտահայություն է…
Եվ Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդագրություններում ոչ մի խոսք Ալիևի հետ Պուտինի հեռախոսազրույցների մասին: Իսկ այդ նույն հաղորդագրություններում կան բազմաթիվ հաղորդումների Պուտինի հեռախոսազանգերի մասին Էրդողանին, ընդ որում՝ դրանց որոշ մասը Պուտինի նախաձեռնությամբ:
Իսկ Ալիևի հետ միակ զրույցը տեղի է ունեցել հենց վերջին օրը, որը ներկայացրել ադրբեջանական կողմը, և որը հրաժարվեց տեղադրել իր պաշտոնական կայքում Կրեմլը:
Ընդ որում այդ զրույցի ընթացքում նրանք երկուսով էին, չէ՞ որ այնտեղ չկար պարոն Փաշինյանը: Ինչու՞: Չէ՞ որ համաձայնագիրը պետռք է ստորագրվեր երեք կողմերի միջոցով… Այստեղ կարելի է կատարել միակ տրամաբանական եզրակացությունը, որ Ալիևը ինքն է պահանջել, որ այնտեղ չլինի Պաշինյանը: Այսինքն՝ Ալիևը պայման է դրել Պուտինի առաջ…Եվ այդ պայմանը կատարվել է: Նորից եմ կրկնում այդ պայմանը Պուտինի առաջ բարձրացրել է ո՛չ Էրդողանը, ո՛չ Թրամպը, ո՛չ Մակրոնը, այլ՝ Ալիևը: Պուտինը կատարել է Ալիևի պահանջը՝ Փաշինյանը ներկա չի եղել այդ զրույցին: Իսկ թե ինչպես է նսեմացնում Փաշինյանին Ալիևը Ղարաբաղի կարգավիճակի հարցում, տեսել է ողջ աշխարհը:
Բայց այս նվաստացումը միայն Փաշինյանի հանդեպ չէր, նաև Պուտինի: Պուտինը չկարողացավ պաշտպանել իր դաշնակցի ամնեկարևոր կետը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Հայերը ինչպես ղարաբաղյան նախկին պատերազմների ընթացքում, նրանց երեք նախագահները մշտապես բարձրացրել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը (ինչպիսին էլ լինեին կորուստները), նրանք պատրաստ էին ամեն տեսակ զրկանքների, այդ թվում իրենց քաղաքացիների կյանքերի գնով, միայն թե ապահովեն Ղարաբաղի իրավաբանական կարգավիճակը: Դա միակ բանն էր, որ խնդրում էր, համոզում Փաշինյանը…
Բա հենց սա չարեց Պուտինը, միայն մի պատճառով՝ որ այդպես չի ուզում Ալիևը…
(շարունությունը վաղվա համարում)