44-օրյա պատերազմի ցնցող մանրամասները. Ինչպե՞ս պարտվեց Հայաստանը և Ռուսաստանը, բայց հաղթեց Ադրբեջանը և Պուտինը (շարունակություն)

Մենք արդեն խոսեցինք այն մասին, որ պարոն Ալիևը հայտարարեց թուրքական խաղաղապահների մասին: Եվ Պուտինը չհակաճառեց Ալիևին: Մենք տեսնում ենք, թե որքան բաներ արվել են հենց Ալիևի կողմից՝ դեռևս ոչ մի Էրդողան չկա…Եվ հաշվի առնելով, որ մի քանի անդամ Պուտինն է զանգել Էրդողանին, հետևում է, որ Էրդողանը ավելի ճկուն դիրք էր զբաղեցրել, քան Ալիևը: Նա որոշակի ճնշումներ էր բանեցնում Ալիևի հանդեպ, որպեսզի ստացվեր ցանկալի արդյունքը:

Չենք արդրադառնա, թե ինչ է կատարվել մարտի դաշտում: Այո՛, ընդունում ենք, որ Թուրքիան օգնել է Ադրբեջանին, այո՛ Թուրքիայի միջոցով սիրիացի ահաբեկչական խմբավորումները տեղափոխվել են Ադրբեջան, բայց պետք է ընդունենք, որ գլխավոր գործն արել է Ադրբեջանը՝ ամեն տարի մեկ միլլիարդ դոլարի զենք գնելով և վերակառուցելով սեփական բանակը, ներգրավվելով հրահանգիչների, այդ թվում թուրքական և այլ երկրներից, իսկայելական ԱԹՍ-ների գնումները, ադրբեջանային բանակի մարտավարությունը և ռազմավարությունը փոխելը, որը դե-ֆակտո իրականացրել է բլից-կրիգ՝ 44 օրվա ընթացքում հաղթահարելով հայկական պաշտպանությունը, ամբողջությամբ զավթելով Արաքսի հովիտը, հասնելով Զանգեզուր, գրոհելով Լաչինը և վերցնելով անառիկ Շուշին- սա Ալիևն է:

Թուրքերը, իհարկե դեր խաղացել են, բայց դա օժանդակ դեր էր, ոչ թե գլխավոր: Այդ պատճառով էլ շեշտում ենք, որ սա Պուտինի պարտությունն էր ոչ միայն և այնքան Թուրքիայի, այլ Պուտինի պարտությունն էր Ադրբեջանի և Ալիևի հանդեպ: Եվ դա շատ ցավագին պարտություն է…Որքան ցավալի լիներ Թուրքիայից կրած պարտությունը, բայց շատ ավելի ցավալի է Ադրբեջանից կրած պարտությունը:

— Այդ դեպքում, Անդրեյ Նիկոլայի, դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հետխորհրդային տարածքում:

— Ես այստեղ կցանկանայի հիշեցնել մի սյուժետ՝ այն է, որ խփվեց ռուսական ուղղաթիռը: Իսկ դա ի՞նչ ուղղաթիռ էր՝ ռազմական, ոչ միայն ռազմական, օրինակ ռազմատրանսպորտային, դա գրոհային ուղղաթիռ էր՝ ՄԻ-24: Մենք արդեն գիտենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ուղղաթիռն էր, որ ուղեկցում էր ռուսական ռազմական խաղաղապահ ուժերին դեպի Լեռնային Ղարաբաղ: Խփվեց ուղղաթիռը ոչ թե հայ-թուրքական սահմանում այլ իր տեղակայման վայրից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:
Հարց է առաջանում՝ ի՞նչ էր անում այնտեղ ռուսական գրոհային ուղղաթիռը, հայ-նախիջևանյան սահմանի վրա՝ Զանգեզուրի մոտ, որը պետք է ուղեկցեր ռուսական զորքը դեպի Ղարաբաղ: Իսկ սա 102-րդ բազայի պատասխանատվության գոտին չէ:

— Իսկ ու՞ր էին նրանք ուղեվորվում:

— Իսկ դրանք ի՞նչ զորքեր էին: Դա 102-րդ բազայի ստորաբաժանումներն էին, որոնք ուղևորվում էին Ղարաբաղ խաղաղապահ առաքելությամբ: Հասկանու՞մ եք՝ ոչ ոքի չի հետաքրքրում, ինչու՞ Պուտինը որոշեց խաղաղապահ առաքելուայն հանձնարարությունը տալ Ուլյանովսկում տեղակայված 15-րդ մոտոհրաձգային բրիգադին, որը գտնվում է Ղարաբաղից 1500-2000 կմ հեռավորության վրա: Ինչու՞ այդ խնդիրը չի առաջադրվել հենց նրանց, որոնք այդտեղ գտնվում են տեղում՝ Գյումրիում (102-րդ բազայի զորքին՝ խմբ.): Չէ՞ որ ավելի հեշտ է զորքը Ղարաբաղ հասցնել Գյումրիից՝ կատարելով մի քանի հարյուր կիլոմետրանոց ռազմերթ, քան ինքնաթիռներով զորքը տեղափոխել Էրեբունի օդանավակայան, այնուհետև բեռնաթափել և կատարել այդ նույն ռազմերթը՝ ուղեկցելով ռուսական ռազմական ուղղաթիռներով: Չէ՞ որ լրացուցիչ ժամանակի կորուստ է…

Պարզ է, որ Ալիևը պարզապես ասել է՝ այ դրանք՝ ո՛չ: Նրանք գտնվում են Հայաստանում և վստահելի չեն իմ համար…Հասկանալի է, որ եթե զորքերը գնտվում են մի որոշակի պետության տարածքում, ապա դա բերում է ընդունող կողմի հետ որոշակի սիմպատիայի, կոնտակտների կազմավորման: Եվ որպես ազդանշան, որ դա անընդունելի է՝ խփվեց ռուսական ուղղաթիռը:

Եվ բորբոքվելու և հետևաբար համապատասխան գործողությունների կամ պատասխանի համար ծավալվելու փոխարեն, որը սազական էր գերտերության կամ գոնե տերության կողմից, պարոն Պուտին ասեց՝ այո՛, իհարկե, կներեք, 102-րդ բազան չի ընդգրկվի խաղաղապահ առաքելության մեջ, դրա համար մենք կօգտագործենք 15-րդ մոտոհրաձգային բրիգադը: Իսկ դրա տեղափոխման համար, իհարկե կպահանջվեր ավելի մեծ ժամանակ, որը իր ուզածի պես կօգտագործեին ադրբեջանական զորքերը: Կարելի է էլի բաներ ասել, բայց այսքանն էլ բավական է, որպեսզի հասկանանք, որ Ադրբեջանը իրադրությունից դուրս եկավ ոչ միայն որպես հաղթողի, այլ նաև թելադրողի դերում՝ Ալիևն է Պուտինին թելադրում ամեն ինչ:

Ալիևը ոչ միայն պահանջեց Փաշինյանի բացակայությունը համաձայնագրից, թուրքական խաղաղապահների ներկայությունը, այլ հենց այն, որ համաձայնագիրը կարդում էր Ալիևը, նշանակում էր, որ հենց Ալիևն էր այդ համաձայնագրի հեղինակը: Իսկ Կրեմլի պրոպագանդիստները դրա վերաբերյալ կարող են ասել, ինչ ասես, օրինակ Լավրովի կամ Պուտինի հաջողությունների համար պսակներ տեղադրել, բայց այն, որ համաձայնագիրը կարդաց Ալիևը՝ նշանակում է, որ գլխասոր դերում Ալիևն էր և նա համաձայնվեց խոսել Պուտինի հետ միայն այն ժամանակ, երբ կատարվեցին նրա բոլոր պահանջները:

Կարծում եմ, եթե այս համաձայնագիրը կլիներ, ադրբեջանական զորքերը կգրավեին Ստեփանակերտը, Լեռնային Ղարաբաղը.. սա անխուսափելի է…Բայց Ալիևին դա պետք չէր, նրան պետք էր Շուշին, որպես խորհրդանիշ և, նա դա ստացավ…Վերցնելով Շուշին՝ նա վերցրեց Հայաստանը Ղարաբաղին կապող գլխավոր մայրուղին, իսկ հետագայում երկրորդ պահանջով ստանալով Քարվաճառը, կտրեց նաև երկրորդ ճանապարհը՝ օղակի մեջ առնելով Լեռնային Ղարաբաղը:

Սա ավելի ձեռնտու է Ալիևին, քան Ղարաբաղի գրավումը, որի ընթացքում կարող էին լինել վատ միջադեպեր, որոնք միջազգային հարթակներում վատ կերպարով կներկայացնեին Ադրբեջանը: Նրան ավելի ձեռնտու էր սա, այլ ոչ թե Ղարաբաղի ամբողջական օկուպացումը, Ղարաբաղը վերցնելով պարկի մեջ, դա պարկ էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի համար: Եվ համաձայնագրի տեքստը, որը հետագայում որոշակի խմբագրումներով հայտնվեց Կրեմլի պաշտոնական կայքում, կարդաց հենց Ալիևը՝ սա խոսում է այն մասին, որ համաձայնագիրը կազմվել էր Ալիևի կողմից: Դե իսկ Պուտինհին մեեքի վրա պառկեցրեց ոչ թե պարոն Թրամպը, Մակրոնը, նույնիսկ Էրդողանը, այլ հենց Ալիևը:

Ամբողջական հարցազրույցը տեսանյութում