34 տարեկան աղջիկ եմ ու տղամարդ եմ ման գալիս, որ կյանքս ուրախ անցկացնեմ․․․Մտեք անպայման կարդացեք, կարողա իրար համար ենք

34 տարեկան եմ ու կյանքումս մի բան բաց եմ թողել, որի համար հիմա արդեն չեմ ուզում ինձ մեղադրել, բայց ժամանակն ա հետ բերել։ Էլ չեմ ուզում նստեմ, օրերն անցնեն, տարիները գնան, ու վերջում ինձ հարց տամ՝ բա սրա՞ համար էի ապրում… Ոչ, էլ չեմ ուզում սենց շարունակվի։

Ու գիտեք ի՞նչ եմ հասկացել վերջերս. առանց տղամարդու կյանքը լրիվ անիմաստ ա։ Ու ոչ թե ուղղակի տղամարդու, այլ մի հարուստ, սրտով, շռայլ ու կիրթ մարդու, որ կողքիդ լինի՝ ոչ թե տանջի, այլ սիրի ու հոգ տանի։ Հա, հա, հենց տենց՝ սիրի ու սրտից տանի։ Սիրած եմ ուզում պահել, էնպիսի մեկին, որ հոգսս հոգա, որ ես էլ հանգիստ լինեմ, կյանքս վայելեմ։ Էն կյանքը, որ մինչ է հիմա ինձնից վրիպել ա։

Հաստատ եմ որոշել, էլ չեմ նահանջելու։ Բավական ա ինքս ինձ խաբեմ, թե իբր ամեն ինչ լավ ա, իբր կարելի ա էլի մի քիչ համբերել։ Համբերել էլի՞, մինչև ե՞րբ։ Մինչև հերթական ծնունդս, որ կնշեմ ընկերուհիներիս հետ ու իբր ուրախանամ, թե բա «բարի գալուստ նոր տարիք»։ Հլը ի՞նչ։

34 տարեկան եմ, ճիշտ ժամանակն ա սիրած պահելու, գոնե մի քիչ կյանքից հասկանամ։ Հա, չեմ ասում՝ տուն պահելու համար մարդ եմ ման գալիս, բայց իմ կյանքի ճոխություններն ապահովելու համար մարդ պետք ա: Ես իմ սեքսուալությունը, խելացիությունն ու արտաքին տեսքս ունեմ, թող հմայվին, թող ընկնեն ոտքերիս տակ։ Ու եթե պետք ա, կգամ ու քեզ կասեմ՝ հա, դու ես ինձ պետք, դու ես իմ կյանքի տղամարդը։

Ես հիմա ուզում եմ, որ ինձ հետ լափշա չփաթաթեն, թե բա սեր չկա, թե ամեն բան պետք ա ինքդդ անես, թե պետք ա աշխատես, քրտնաջան վաստակես։ Չէ՛, հոգնել եմ աշխատելուց, հոգնել եմ առավոտից երեկո փող հաշվելուց, հոգնել եմ մենակ լինելուց։ Ուզում եմ շնչեմ ազատ, գնամ հանգստանամ, ապրեմ կյանքիս լավագույն տարիները։ Էլ չի կարա այսպես շարունակվի, չեմ թողնի, որ մնացած կյանքս էլ անցնի հոգսերի ու անիմաստ վազքի մեջ։

Ու եթե կարդում ես էս տողերը ու զգում, որ էդ տղեն դու ես՝ հապա մի քիչ հավաքվիր, գրիր ինձ, զանգի՛ր, փնտրի՛ր ինձ։ Գուցե հենց մենք իրար համար ենք ստեղծված, հենց դու ես էն տղամարդը, ով կգա, կտանի իմ հոգսերը, ինձ կասի՝ «Մենակ վայելիր կյանքդ, ես քո կողքին եմ»։

Մտիր ու կարդա, մտքով անցկացի՝ գուցե դու ես էն մարդը, որին պետք եմ ես, իսկ դու պետք ես ինձ։ Շատ հնարավոր ա՝ հենց էս տեղից սկսվի մեր պատմությունը…