«Շնորհավոր ծնունդս, Գոհար»․ Գոհար Ավետիսյանի հուզիչ ուղերձը իր տարեդարձի օրը
Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Այս առիթով նա հրապարակել է նոր ֆոտոշարք և կիսվել է անկեղծ մտքերով՝ ուղղված նախևառաջ ինքն իրեն, բայց, կարծես, նաև բոլոր նրանց, ովքեր ապրում են հավատով, ապրում են սիրով։
«Շնորհավոր ծնունդդ, Գոհար։ Ես ինքս ինձ մաղթում եմ, որ Աստծո հանդեպ հավատս օրեցօր մեծանա, խորանա ու զորանա։ Ես ինքս ինձ մաղթում եմ առողջություն՝ այն օրերի համար, երբ նույնիսկ անկողնուց վեր կենալու ուժ չունեի, երբ հեմոգլոբինս և երկաթի պակասը ինձ լրիվ հյուծել էին, բայց ոչ ոք չէր հավատում, որ իրականում շատ դժվար էր։ Ես ինքս ինձ մաղթում եմ չկորցնել իմ բարի սիրտը, անկախ նրանից, թե որքան անարդար են լինում մարդիկ։ Ես գիտեմ՝ դա իմ մեղքը չէ, դա նրանց ընտրությունն է։ Եվ ես՝ փայլում եմ ու առաջ եմ գնում…»

Գոհարը հիշում է իր արմատները՝ մի հասարակ, բայց սիրով ու հարգանքով լցված ընտանիք․
«Ես ծնվել եմ հասարակ ընտանիքում։ Մանկուց տեսել եմ, որ բոլոր մարդիկ այս մոլորակի վրա հավասար են։ Ծնողներս ինձ սովորեցրել են կարեկցել, օգնել ու սիրել առանց պայմանների։ Այդ արժեքներն են ինձ ձևավորել։ Այդ սերն է իմ ԴՆԹ-ում։ Եվ ես անդադար շնորհակալ եմ՝ այս կյանքի օրինակի համար»։
Նա նաև արձագանքում է քննադատություններին՝ զուսպ, բայց արժանապատվորեն․
«Երբ մարդիկ փորձում են մեղադրել ինձ, ասելով, թե իմ բարությունը շոու է, ես պարզապես հիշեցնում եմ՝ դա այն մարդկանց ձայնն է, ում սրտերում Աստված չկամ։ Իսկ իմ սիրտը Աստծով է լցված։ Ես մնում եմ այն մարդը, ում դուք ճանաչում եք — անկեղծ, բարի ու շնորհակալ»։
Գոհարը նաև հիշատակում է իր հետևորդներին․
«Ես սիրով շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին։ Շատերդ ինձ հետ եք արդեն 5, 10, նույնիսկ 12 տարի։ Թեև առցանց, բայց երբ հանդիպում ենք իրական կյանքում, թվում է՝ վաղուց էինք բարեկամներ։ Դա երջանկություն է։ Խոստանում եմ ձեզ էլ ավելի մոտ լինել։»
Եվ ի վերջո՝ Գոհարն արտահայտում է իր մեծ հույսը ու սպասումը՝ սիրո և ընտանեկան ջերմության մասին․
«Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ունեմ Գասպարին։ Եվ ես հավատում եմ, որ շատ շուտով (եթե Աստված կամենա) կհանդիպեմ այն մարդուն, ում հետ կստեղծեմ ամուր, ջերմ, սիրով լի ընտանիք։ Վերջում հասկանում ենք՝ այս մոլորակի վրա ապրելու գլխավոր իմաստը ՍԵՐՆ է։ Շնորհավոր ծնունդս, ու ուռա՜»։