«Դուք էլ շոկի մեջ կընկնեիք». Ինչպե՞ս արձագանքեցին Լուսինե Թովմասյանի երեխաները նրա հղիության լուրին

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն ու նրա ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանը, օրեր առաջ հրապարակեցին մի հուզիչ լուր՝ նրանց ընտանիքում շուտով նոր բալիկ է հայտնվելու։ Բայց իրական սրտառուչ պահը դեռ առջևում էր։

Այսօր Լուսինեն հրապարակեց տեսանյութ, թե ինչպես է երեխաներին՝ Արիանային ու Ալեքին, պատմում ընտանիքի սպասվող համալրման մասին։ Եվ այդ տեսարանը իսկական ջերմության ու էմոցիաների պոռթկում էր։

«Փոքրիկ անակնկալ ունենք ձեզ համար, փորձեք գուշակել՝ ինչ է դա»,- հուզմունքով ասում է Լուսինեն ու երեխաներին ցույց է տալիս գծանկար՝ հինգ հոգանոց ընտանիք պատկերող։

Արիանան, ինչպես միշտ՝ սուր մտքով, անմիջապես գուշակում է։ «Հղի՞ ես», — բացականչում է նա՝ լցվելով ուրախությամբ, ապա գրկում է մայրիկին՝ աչքերը փայլեցնելով։ Բայց ամենահետաքրքիր արձագանքը պատկանում էր Ալեքին։ Նա զարմացած է հարցնում՝ «Հենց հիմա՞», ու ստանալով հաստատող պատասխան՝ սկսում է բանակցությունները սեռի շուրջ։

«Աղջի՞կ է», — հարցնում է հուսով, ապա մի պահ մտածում ու վերջապես որոշում կայացնում՝ «Մամա, տղա ենք ուզում, տղա»։

Այս տաք ու սրտառուչ պահը հստակ ցույց է տալիս՝ Թովմասյան-Հովհաննիսյան ընտանիքը սիրո, համերաշխության ու մանկական անկեղծության իսկական օրրան է։