Հայտնի աստղաբան Պավել Գլոբան կանխատեսում է ֆինանսական հեղափոխություն միայն քչերի կյանքում։ Նրա խոսքով՝ 2025-ին հարստության աստղերը կշողան ընդամենը չորս կենդանակերպի նշանների գլխավերևում։ Նրանք բառացիորեն կմղվեն ֆինանսական բարձունքների, որտեղ փողն ու հաջողությունը կդառնան նրանց հավատարիմ ուղեկիցները։
Խոյ
Խոյերն այս տարի դառնալու են հաջողության մագնիսներ։ Գործնական նախաձեռնությունները կզարգանան անսպասելի արագությամբ, իսկ բիզնեսում՝ բարենպաստ շրջադարձեր կարձանագրվեն։ Պավել Գլոբան նրանց կոչ է անում վերջ դնել կասկածամտությանը, վստահորեն նետվել մարտի դաշտ և օգտագործել ռիսկը որպես գլխավոր զենք։ Տարվա առաջին կեսը լավագույն պահն է խորը պլանավորման և ռազմավարության մշակման համար։
Երկվորյակներ
Երկվորյակները կմտնեն 2025-ը որպես իրական մարտիկներ։ Չնայած առաջիկա փորձությունները շատ չեն ուշանա, այս նշանի ներկայացուցիչները կդրսևորեն հնարամտություն, ճկունություն ու վճռականություն՝ վերածելով ցանկացած խոչընդոտ նոր հնարավորության։ Աշխատանքային ոլորտում սպասվում են խորը փոփոխություններ, որոնք ոչ միայն կփոխեն նրանց առօրյան, այլև կբարձրացնեն եկամուտները մի քանի աստիճանով։
Կարիճ
2025-ը Կարիճների համար կդառնա ինքնադրսևորման և նյութական կայունության տարեթիվ։ Նրանց կհաջողվի համատեղել իրենց կիրքը՝ հոբբին, եկամտաբեր գործունեության հետ՝ վերածելով աշխատանքը հաճույքի։ Աստղաբանը վստահեցնում է՝ աշխատասիրությունը առանց բացառության պսակվելու է հարստությամբ։ Քրտնաջան աշխատանքը կլինի այն շարժիչը, որը Կարիճներին կտանի դեպի իրենց երազած ապագան։
Ջրհոս
Ջրհոսների առջև բացվում է մեծ ներուժով տարի, որը լի է ստեղծագործական թռիչքներով և նոր պրոֆեսիոնալ բարձունքներով։ Գլոբան ընդգծում է, որ հատկապես տարվա առաջին կիսամյակը հիանալի հիմք կդնի հաջող բիզնես-գործունեության համար։ Նոր նախագծեր, համագործակցություններ և ներդրումներ՝ Ջրհոսները պետք է լիովին նվիրվեն գործին, քանի որ արդյունքը գերազանցելու է բոլոր սպասելիքները։