Ինչպես են հայտնիները դպրոց ճանապարհել իրենց երեխաներին

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, դպրոցների բակերը կրկին լցվել են ծիծաղով, ծափերով ու գույներով։ Մեկնարկում է նոր ուսումնական տարին, իսկ դրա խորհրդանիշը՝ Գիտելիքի և դպրության օրը, դարձել է յուրահատուկ տոն ոչ միայն աշակերտների, այլև նրանց ծնողների ու ընտանիքների համար։

Հայ հայտնիներից շատերը ևս այսօր կիսվել են անձնական ու հուզիչ պահերով․ իրենց զավակներին ուղեկցելով դեպի գիտելիքի աշխարհ՝ նրանք պատմել են հպարտության, սրտի թրթիռի ու կյանքի նոր փուլերի մասին։

Սիլվա Հակոբյանի աղջիկը՝ Միլան, առաջին անգամ դպրոցում

Երգչուհի Սիլվա Հակոբյանի ընտանիքում սեպտեմբերի 1-ը դարձել է մեծ տոն․ ավագ դուստրը՝ Միլան, առաջին անգամ հատում է դպրոցի շեմը։
Սիլվան ինստագրամյան էջում հրապարակել է դստեր լուսանկարը՝ կիսվելով իր զգացմունքներով․

«Քեզ բարի երթ, իմ աղջիկ» – գրել է նա, նշելով, որ Միլայի համար սա կյանքի կարևորագույն ու պատասխանատու սկիզբն է։

Արամեի և Աննա Թովմասյանի որդին՝ Մարատը, դարձավ դպրոցական

Այս տարի մեծ ու պատասխանատու քայլ արեց նաև երգիչ Արամեի ու նրա կնոջ՝ Աննա Թովմասյանի որդին՝ Մարատը։ Փոքրիկը առաջին անգամ նստեց դասարանի նստարանին՝ սկսելով իր դպրոցական կյանքը։

Ծնողները հպարտությամբ են ներկայացրել այս օրը՝ ընդգծելով, որ իրենց որդու համար սա միայն կրթության սկիզբ չէ, այլև կյանքի նոր ճանապարհ։

Աստղիկ Ալավերդյանի և Նարբե Պողոսյանի դուստրը՝ առաջին դասարանում

Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը և նրա ամուսինը՝ Նարբե Պողոսյանը, նույնպես հուզիչ պահ են ապրել։ Նրանց դուստրը դարձավ դպրոցական՝ առաջին անգամ բացելով դասագրքի էջերը։

Աստղիկը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է փոքրիկի ոգևորությունը, իսկ ծնողների աչքերում՝ հպարտությունը։

Արամ Մելիքյանի որդին՝ նոր դասարանի շեմին

Երգիչ Արամ Մելիքյանի որդին՝ Անրին, շարունակում է դպրոցական իր ճանապարհը։ Ծնողները լուսանկարի կից կիսվել են մտորումներով, որոնք ցույց են տալիս ժամանակի արագ ընթացքը․

«Մեր տղեն մեծ տղայա։ Տարիներ, որ թռնում են վայրկյանի նման։ Մեր ուրիշ աշխարհ, մեր ուրիշ Անրի»։

Այս խոսքերը, անկասկած, կդիպչեն բոլոր այն ծնողների սրտին, ովքեր այսօր իրենց զավակներին ուղեկցեցին դպրոց։

Սեպտեմբերի 1-ը ոչ միայն աշակերտների, այլև ծնողների տոնն է։ Նրանք զավակների կողքին ապրում են յուրաքանչյուր քայլը՝ առաջին զանգից մինչև ավարտական զանգ։ Իսկ այս տարի հայ հայտնիների ընտանիքներում ևս նոր պատմություններ սկսվեցին՝ լի հույսերով, երազանքներով ու մեծ սպասումներով։