Լյուբով Ուսպենսկայան Երևանին նվիրված նոր երգով է հանդես եկել. Հայաստանն ինձ համար երկրորդ հայրենիք է (տեսանյութ)

Շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան նոր երաժշտական նվեր է մատուցել՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանին նվիրված երգով:

«Սիրելիներս, անհավանական լուր ունեմ ձեզ համար։ Այսօր թողարկվեց իմ նոր երգը՝ «Երևան»։ Երգը առանձնակի տեղ ունի իմ սրտում, քանի որ երիտասարդ տարիներին հաճախ եմ այցելել այս տաքուկ և հիասքանչ քաղաքը։ Երևանում ես զգում էի հայկական երաժշտության ազգային կոլորիտը, որի հնչյունները ինձ օգնում էին ավելի ուժեղ զգալ կյանքի հոսքը և գնահատել նրա բազմակողմանիությունը։ Հայաստանն ինձ համար դարձել է երկրորդ հայրենիք», — գրել է երգչուհին իր Ինստագրամի էջում։

Լյուբով Ուսպենսկայան ընդգծել է, որ Երևանի յուրահատուկ մթնոլորտն ու մարդկանց ջերմությունը ոգեշնչել են նրան ստեղծագործելու:

«Երևանը ինձ վրա միշտ թողել է անմոռանալի տպավորություն։ Նրա բնության գեղեցկությունը, քաղաքի էներգիան և սիրալիր մարդիկ ոգեշնչեցին ինձ այս երգը ստեղծել։ «Երևան» երգում ես փորձել եմ փոխանցել իմ ամբողջ սերը Հայաստանի, նրա մշակույթի և ավանդույթների հանդեպ», — նշել է շանսոնի թագուհին:

Երգը, ինչպես խոստանում է Ուսպենսկայան, հուզիչ է և ջերմ, և ամեն լսողին տեղափոխում է դեպի հայկական մայրաքաղաքի սրտում թաքնված գեղեցկությունն ու հոգևոր ջերմությունը։

Տեսանյութն՝ այստեղ