Աստղագուշակ դեկտեմբերի 29-ի համար

Խոյ

Ձեզ սպասվում է թեթև, ոգեշնչող և հաճելի օր։ Թվում է՝ ամեն ինչ ինքն իրեն է ստացվում, իսկ հաջողությունը՝ ուղեկցում է յուրաքանչյուր քայլի։ Անսպասելի հաճելի պահերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը, իսկ վերջին շրջանում անհանգստացնող հարցերը կլուծվեն շատ ավելի արագ, քան սպասում էիք։
Թեպետ գործնական տեսանկյունից օրը գուցե մեծ ձեռքբերումներ չխոստանա, այն իդեալական է ապագայի մասին մտածելու և երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար։

Օրվա ընթացքում մեծ բավականություն կստանաք տնային գործերից․ հաճույքով կկարգավորեք ձեր տարածքը, փոքր փոփոխություններ կկատարեք, որոնք կազդեն նաև ձեր ներքին վիճակի վրա։ Չեք հրաժարվի միջոցառումների մասնակցելու հնարավորությունից և կկարողանաք շրջապատի վրա թողնել վառ ու հիշվող տպավորություն։

Ցուլ

Այսօր պետք է առավել զգույշ լինեք ձեր արտահայտությունների մեջ։ Անգամ անկեղծ մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես կոշտ կամ վիրավորական, հատկապես զգայուն մարդկանց կողմից։ Կանանց հետ շփման մեջ լեզու գտնելը հեշտ չի լինի․ անգամ բարեկամական վերաբերմունքը կարող է սխալ մեկնաբանվել։

Խորհուրդ է տրվում խուսափել ֆինանսական կարևոր որոշումներից․ այսօր դժվար կլինի ճիշտ գնահատել իրավիճակը և խելամտորեն տնօրինել միջոցները։ Օրվա երկրորդ կեսը զգալիորեն ավելի հաճելի կլինի՝ հարմար սիրելիի հետ շփվելու, միասին հանգիստ կազմակերպելու համար։ Երեկոյան մեծ է վնասվածքներ ստանալու հավանականությունը, ուստի խուսափեք սուր զգացողություններից ու չափից դուրս ակտիվությունից։

Երկվորյակ

Այսօր ձեր խոսքը երբեմն կարող է առաջ ընկնել մտքից։ Սակայն բարեբախտաբար, արտահայտած մտքերը կոնֆլիկտների պատճառ չեն դառնա։ Ընդհակառակը՝ ոմանք կարող են սխալմամբ կարծել, թե դուք համակրում եք իրենց, և արագ արձագանքել ջերմ վերաբերմունքով։ Հնարավոր են նոր սիրավեպեր կամ հետաքրքիր ծանոթություններ։

Դուք կկարողանաք համադրել աշխատանքն ու հանգիստը՝ երկուսն էլ հաճույք պատճառելով։ Շրջապատում կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան ձեր հետ ժամանակ անցկացնել։ Լավ օր է հասարակության համար օգտակար գործերով զբաղվելու համար․ կարող եք զգալ, որ իսկապես ինչ-որ բան եք փոխում դեպի լավը։

Խեցգետին

Հանգիստ և ներդաշնակ օր է սպասվում։ Առավոտյան հնարավոր են հաճելի լուրեր և կարևոր տեղեկություններ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել։ Սա հրաշալի ժամանակ է ընկերների ու համախոհների հետ շփվելու, արդիական թեմաներ քննարկելու և նոր դաշնակիցներ ձեռք բերելու համար։ Հատկապես հեշտ լեզու կգտնեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսման և ինքնազարգացման համար։ Շատ Խեցգետիններ մեծ հաճույք կստանան հարազատների հետ շփումներից։ Սիրելիին փոքրիկ, բայց սրտանց անակնկալ մատուցեք․ ձեր ջանքերը հաստատ աննկատ չեն մնա։

Առյուծ

Օրը կարող է մի փոքր լարված սկսվել, սակայն հաջողության հասնելու հնարավորությունը պահպանվում է։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ում խորհուրդներին կհետևեք և ինչ համախոհներ կընտրեք։ Նոր ծանոթների հետ շփման մեջ զգուշություն է պետք․ այսօր հակված եք գերագնահատել մարդկանց և վստահել նրանց, ովքեր դեռ չեն ապացուցել իրենց արժանահավատությունը։

Տնային գործերը կարող են բավական ժամանակ խլել։ Մի փորձեք ամեն ինչ միայնակ անել․ օգնություն խնդրեք հարազատներից։ Հնարավոր է նաև փոքր ֆինանսական շահույթ, սակայն ցանկալի է խուսափել չնախատեսված գնումներից և թանկ զվարճանքներից։ Ուղևորությունը խորհուրդ չի տրվում։

Կույս

Դրական միտումների ազդեցությունն այսօր բավական ուժեղ է։ Եթե օրվա առաջին կեսին որոշ դժվարություններ առաջանան, ապա երկրորդ կեսը կանցնի հանգիստ ու հարթ։ Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, բանակցությունների և կարևոր պայմանավորվածությունների համար։ Հատկապես հաջող կարող են լինել միջազգային կապերը և օտարերկրացիների հետ համագործակցությունը։

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և սիրային արկածներ։ Դուք հեշտությամբ կգրավեք շրջապատի ուշադրությունը, բայց կպահպանեք ձեր ներքին հավասարակշռությունը։ Շատ Կույսեր հաճելի անակնկալներ կմատուցեն սիրելիներին՝ փոխարենը ստանալով անկեղծ ուրախություն։

Կշեռք

Այսօր աստղերը ձեր կողմն են գրեթե բոլոր հարցերում։ Խոչընդոտները ձեզ չեն վախեցնի, և դուք մեծ ոգևորությամբ կհաղթահարեք առաջացած խնդիրները։ Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները կանցնեն հաջող, իսկ նոր ծանոթների վրա կթողնեք հիանալի տպավորություն։

Հարմար օր է կահույք կամ ներքին հարդարման պարագաներ ձեռք բերելու, վերանորոգման շուրջ հարցեր քննարկելու համար։ Որոշ Կշեռքներ կարող են կարևոր որոշում կայացնել՝ կապված ընտանիք կազմելու կամ սիրելիի հետ համատեղ կյանք սկսելու հետ։

Կարիճ

Օրը կարող է լի լինել անսովոր և հիշվող իրադարձություններով։ Դուք այսօր չափազանց զգացմունքային եք և մեծ նշանակություն եք տալիս նույնիսկ մանրուքներին։ Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, որոնց հետ շփումը նոր գաղափարների և մտահղացումների աղբյուր կդառնա։

Օրվա երկրորդ կեսին դուք կթողնեք բոլոր ծրագրերն ու խնդիրները և պարզապես կվայելեք պահը։ Այս փոքրիկ «անլրջության» համար աստղերը ձեզ չեն պատժի։ Հետաձգված գործերը կկարողանաք ավարտին հասցնել առանց լարվածության։

Աղեղնավոր

Այսօր վճռականությունն է ձեր գլխավոր զենքը։ Եթե դրսևորեք հնարամտություն, կարող եք հասնել զգալի հաջողությունների։ Ծագած խնդիրները լուծումներ կստանան, իսկ որոշ Աղեղնավորների համար հնարավոր է անսպասելի ֆինանսական շահույթ կամ եկամտի նոր աղբյուրի հայտնաբերում։

Օրը հիանալի է սիրելիների հետ շփվելու, ռոմանտիկ հանդիպումների և ընկերական հավաքների համար։ Թեպետ զբաղված եք, փորձեք ժամանակ գտնել ձեզ համար թանկ մարդկանց համար։ Կենսական ներուժը երեկոյան կնվազի, հնարավոր է հոգնածություն։

Այծեղջյուր

Եթե հին հարցերը չեք պարզաբանում, կարող եք նոր խնդիրներ ստեղծել։ Փորձեք փոխել ուղղությունը, և օրը կստանա ավելի դրական ընթացք։ Հատուկ ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին․ ճիշտ պահին ճիշտ տեղում լինելը կարող է բերել կարևոր փոփոխությունների։

Անձնական կյանքում սպասվում են անսպասելի, բայց հաճելի զարգացումներ։ Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունը կվերցնեն իրենց ձեռքը։

Ջրհոս

Մի շտապեք հարաբերություններ պարզել։ Ժամանակը կօգնի հարթել խճճված իրավիճակները, իսկ խնդիրները աստիճանաբար կլուծվեն։ Թեպետ կարող եք դիմել փոքր խորամանկությունների, դրա իրական անհրաժեշտությունը չկա։

Բարենպաստ օր է անձնական հարցեր քննարկելու և ճիշտ լուծումներ գտնելու համար։ Ինքնազգացողությունը լավ կլինի, ֆիզիկական աշխատանքը կամ մարզումները չեն հոգնեցնի։ Չնախատեսված ուղևորությունները կարող են հաճելի անցնել։

Ձկներ

Հաջողության հասնելու հավանականությունը բավական բարձր է։ Մի փորձեք ամեն ինչ անել միայնակ․ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել և ստանձնել ամենաբարդ գործերը։ Լավ օր է երկարաժամկետ համագործակցության պայմանագրեր կնքելու, գործատուների հետ հանդիպելու համար։ Ժամանակին և որակով կատարած աշխատանքի դիմաց հնարավոր է պարգևատրություն։

Օրը հարմար է սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու, հանրային ելույթների համար։ Սիրային հարաբերություններում հնարավոր է խանդի դրսևորում, ինչը կարող է դառնալ տհաճ խոսակցությունների պատճառ, եթե ժամանակին չկարգավորվի։