Աստղագուշակ հունվարի 26-ի համար

Խոյ

Այսօր ձեր կյանքում կարող են տեղի ունենալ մի շարք անսպասելի ու նույնիսկ տարօրինակ իրադարձություններ, որոնք հետագայում կստանան ճակատագրական նշանակություն։ Դուք ներքուստ պատրաստ եք շրջադարձային փոփոխությունների, արագ եք կողմնորոշվում և առանց վարանելու գնում եք ռիսկի։ Կարևոր է միայն այդ համարձակությունը տեղավորել խոհեմության շրջանակներում։ Օրը հարմար է ընթացիկ որոշումներ կայացնելու համար, սակայն իրականում այն առավել նպաստավոր է մասշտաբային ծրագրերի և նոր ուղիների մեկնարկի համար։

Մի կպչեք մանրուքներին, իսկ քննադատությանը փորձեք վերաբերվել փիլիսոփայական հանգստությամբ․ այսօր դա ձեր ամենաուժեղ պաշտպանությունն է։

Ցուլ

Այսօր դուք սովորականից ավելի լուրջ և կենտրոնացած եք։ Սկսած գործերը կիսատ չեք թողնում, ցուցաբերում եք կազմակերպվածության իսկական հրաշքներ և հաջողությամբ ավարտում անգամ ամենաբարդ նախագծերը։ Սակայն, տարօրինակորեն, դա ձեզ չի պարգևում սպասված ուրախությունը։ Օրվա իրական լուսավոր կետը կարող է դառնալ միայն մտերիմ մարդու կողմից պատրաստված անկեղծ և հոգատար անակնկալը։

Անձնական հարցերում օրը բարենպաստ է ընտանիքին վերաբերող կարևոր որոշումներ կայացնելու համար։

Երկվորյակներ

Օրը լի է ռոմանտիկ գայթակղություններով ու պատրանքներով։ Ձեր երևակայությունը գործում է ամբողջ հզորությամբ, մինչդեռ փաստերը մնում են երկրորդ պլանում։ Նման իրավիճակում ամենախելամիտ քայլը փորձառու և իմաստուն մարդկանց խորհուրդներին ականջալուր լինելն է։

Կարելի է գնումներ անել, այդ թվում՝ խոշոր։ Օրը հատկապես օգտակար կլինի սպորտով կամ ֆիզիկական աշխատանքով զբաղվելու համար։ Իսկ ահա օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել։

Խեցգետին

Այսօր ամեն ինչ հեշտ չի տրվում․ նպատակին հասնելու համար պահանջվում են զգալի ջանքեր, իսկ դուք լարվածության տրամադրություն չունեք։ Աստղերը հեշտ հաղթանակներ չեն խոստանում։ Խուսափեք չնախատեսված ծախսերից և մի ստորագրեք անշարժ գույքին վերաբերող փաստաթղթեր։

Փոխարենը՝ անձնական կյանքում օրը բավական բարենպաստ է նախաձեռնություն ցուցաբերելու և նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար։ Կարելի է նաև վերականգնել կապը մի մարդու հետ, ով ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում։

Առյուծ

Օրը կապված է անցյալի իրադարձությունների վերլուծության և արդյունքների ամփոփման հետ։ Հնարավոր է ստանաք հենց այն տեղեկությունները, որոնց երկար ժամանակ սպասում էիք։

Սա ինքնուրույն որոշումներ կայացնելու օր է․ դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք, սակայն դրանցից ոչ մեկին արժե չհետևել։ Զգուշացեք նաև սուր արտահայտություններից․ կա լուրջ հակառակորդի հետ բախվելու և ազդեցիկ թշնամիներ ձեռք բերելու վտանգ։

Կույս

Այսօր չափազանց մեծ ուշադրություն եք դարձնում այն բանին, թե ուրիշներն ինչ են մտածում ձեր մասին։ Թեև լավ տպավորություն թողնելը կարևոր է, դա ձեր գլխավոր խնդիրը չէ։

Օրը կարծես ստեղծված է ձեր ներքին խոչընդոտներն ու թուլությունները հաղթահարելու համար։ Ձեր կենսական էներգիան նվազել է, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությունը, ուստի ավելի լավ է հրաժարվել ալկոհոլից, թեյից և սուրճից։

Կշեռք

Այսօր շատ բան կախված է նրանից, թե որքան կարող եք քննադատորեն գնահատել ինքներդ ձեզ և չկրկնել նախկին սխալները։ Շրջապատը չի խնայում հաճոյախոսությունները, սակայն դուք զգում եք, որ դրանք միշտ չէ, որ անկեղծ են։

Կեսօրը լարված է․ այդ պահին կարող եք վիճել անգամ ամենասիրելի մարդու հետ։ Երեկոյան կզգաք միայնակ մնալու անհրաժեշտություն․ մի հակառակվեք այդ զգացողությանը։

Կարիճ

Շփումների տեսանկյունից օրը չափազանց բարենպաստ է։ Ձեզ սպասում են հետաքրքիր հանդիպումներ, նույնիսկ՝ ազդեցիկ և ճանաչված մարդկանց հետ։ Հնարավոր է բարդ, բայց հուզականորեն հարուստ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ։

Օրը հարմար է խոշոր գնումների համար․ կահույք, կենցաղային տեխնիկա կամ ինտերիերի իրեր։ Հաջող կլինեն նաև ձեր արտաքինի և կերպարի հետ կապված փորձարկումները։

Աղեղնավոր

Օրը լի է գայթակղություններով, և ձեզ համար դժվար է պահպանել հավասարակշռված վիճակ։ Պետք է կայացնեք ոչ պարզ որոշումներ։

Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ․ ձեր կտրուկ խոսքերը կարող են վիրավորել։ Նոր ծանոթների հետ եղեք զգույշ․ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը։

Այծեղջյուր

Այսօր դուք չափազանց պատվախնդիր եք և երբեմն ծանրաբեռնում եք շրջապատին ձեր պահանջներով։ Դա կարող է լարվածություն ստեղծել հարաբերություններում, սակայն ձեր ցուցաբերած նրբանկատությունը ճիշտ պահին կփրկի իրավիճակը։

Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, որոնք կարող են վճռորոշ դեր խաղալ ձեր մասնագիտական ապագայի համար։

Ջրհոս

Օրը կապված է խզված հարաբերությունների վերականգնման հետ։ Ժամանակն է մոռանալ անցյալի սխալները և ամեն ինչ սկսել մաքուր էջից։ Դրան պատրաստ եք ոչ միայն դուք, այլև ձեր գործընկերները։
Օրը իդեալական է աշխարհիկ միջոցառումների, հրապարակային ելույթների և նոր ծանոթությունների համար․ դուք փայլում եք ուշադրության կենտրոնում։

Ձկներ

Հանգիստ, համեմատաբար միապաղաղ օր է՝ զերծ լարումներից։ Հարմար պահ է նոր գաղափարներ կյանքի կոչելու, գործընկերներ գտնելու և փոխշահավետ համագործակցություն սկսելու համար։
Ընտանեկան հարաբերությունները ներդաշնակ են, ձեր խորհուրդները լսելի են։ Կարելի է գնել վառ, յուրահատուկ իրեր կամ անսովոր հուշանվերներ․ հատկապես ձեր սիրելիին դրանք մեծ ուրախություն կպարգևեն։