Բեդրոս Կիրկորովը մահից առաջ որդուն՝ Ֆիլիպին, հանձնել է մեդալոն՝ ի հիշատակ մոր:
Ֆիլիպ Կիրկորովի հայրը մահվանից քիչ առաջ նրան առանձնահատուկ նվեր է թողել։ ՆՏՎ հեռուստաալիքով «Звезды сошлись» հաղորդման ժամանակ նախկին խնամակալուհի Օլեսյա Մելնիկովան պատմել է, որ Բեդրոս Կիրկորովը որդուն է փոխանցել մեդալոն՝ ի հիշատակ նրա մոր։
Պարզվում է, որ մահից առաջ հայրը Ֆիլիպին թողել է ընտանեկան մեդալոն՝ «Վ» տառով, որպես հիշատակ նրա մոր՝ Վիկտորիայի, ով մահացել է հենց որդու ծննդյան օրը՝ 1994 թվականի ապրիլի 30-ին։ Բեդրոս Կիրկորովը ցանկանում էր, որ այդ արժեքավոր «ռելիկվիան» փոխանցվի սերնդեսերունդ։
«Մի օր Բեդրոսն ասաց ինձ. «Շուտով ես կմահանամ, փոխանցիր Ֆիլիպին ընտանեկան ռելիկվիան»։ Երևի իր կնոջ՝ Վիկտորիայի անվան առաջին տառով։ <…> Նա տխրությամբ էր խոսում, բայց այնուամենայնիվ ժպտում էր։ Նա քաջ էր, ասում էր, որ մահից վախենալ պետք չէ»,- պատմեց Օլեսյա Մելնիկովան։
Կինը պատմեց, որ մեկ տարի խնամել է Ֆիլիպ Կիրկորովի հորը, սակայն հետո հեռացել է աշխատանքից։ Օլեսյա Մելնիկովան խոստովանեց, որ դա դժվար էր իր համար, քանի որ շատ էր անհանգստանում արվեստագետի համար։
«Դա շատ ծանր էր, ամեն ինչից անկախ։ Ես 24/7 նրա կողքին էի, գիշերվա ժամը երեքին արթնանում էր ու այլևս չէր քնում։ Նա կարող էր քայլել, բայց ես անհանգստանում էի, որ կընկնի, կսայթաքի, հատկապես լոգարանում»,- նշեց Բեդրոս Կիրկորովի խնամակալուհին։
Երբ կինը դադարեց աշխատել աստղային ընտանիքի մոտ, նա շարունակում էր կապ պահպանել երգչի հետ։ Օլեսյա Մելնիկովայի խոսքով՝ Բեդրոս Կիրկորովի վիճակը կտրուկ վատթարացավ կյանքի վերջին օրերին։
«Մահվանից մոտ հինգ օր առաջ մենք զրուցում էինք, նա ասաց. «Ների՛ր ինձ, դժվար է խոսել, շնչահեղձ եմ լինում»։ Միշտ հարցնում էր դստերս մասին՝ ինչպես է սովորում»,- պատմեց կինը։
Հիշեցնենք, որ Բեդրոս Կիրկորովը կյանքից հեռացավ մարտի 18-ին՝ 92 տարեկան հասակում։ Ռուսաստանի ժողովրդական արտիստի մահվան պատճառը սրտի կանգն էր՝ սուր սրտային անբավարարության ֆոնին։