Ինչ է սպասվում ամբողջ աշխարհին 2025 թվականին. Թամարա Գլոբան հզոր կանխատեսում է տվել ապագայի համար

Հայտնի աստղաբան Թամարա Գլոբան՝ 2025-ի գլխավոր իրադարձությունների մասին

2025 թվականի շեմին աշխարհը կանգնած է գլոբալ փոփոխությունների առջև, և հայտնի աստղաբան Թամարա Գլոբան, որը հաճախ անվանում են «երկրի գլխավոր աստղագուշակ», խոսել է առաջիկա տարվա գլխավոր իրադարձությունների մասին:

Հյուր լինելով «Ռուսիա 1» հեռուստաալիքի «Մալախով» հաղորդաշարի տաղավարում՝ Գլոբան նշել է, որ մենք մուտք ենք գործում նոր դարաշրջան, որը կբերի արմատական վերափոխումներ:

«2025-2026 թվականները լինելու են ճակատագրական: Մենք ականատես կլինենք ոչ միայն քաղաքական վերաձևումների, այլև տեխնոլոգիական և սոցիալական համակարգերի լիակատար տրանսֆորմացիայի։ Պերեստրոյկան (վերակառուցումը) նոր ձևով է վերադառնում, և այն ընդգրկելու է տնտեսությունը, ինտերնետը, արհեստական բանականությունը և անգամ հասարակության կառուցվածքը», – ընդգծել է Գլոբան:

Աստղաբանի խոսքով՝ առաջիկա տարիները կբերեն էներգետիկ վերափոխումներ, որոնց մեծ ազդեցությունը կզգան բոլոր երկրները՝ անկախ իրենց աշխարհաքաղաքական դիրքից։

Թրամփի հաղթանակը և գլոբալ ցնցումները

Հատուկ անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ Գլոբան նշել է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը համընկնում է համաշխարհային քաղաքականության վերափոխման հետ:

«Թրամփի վերադարձը Սպիտակ տուն բերեց ուժեղ հակամարտություններ ինչպես ԱՄՆ-ի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Սա կլինի բեկումնային պահ՝ համաշխարհային լարվածության բարձրացմամբ, ինչպես նաև նոր տնտեսական ու դիվանագիտական ալիքների ձևավորմամբ», – ասել է նա։

Գլոբայի կարծիքով՝ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխությունը մեծ ազդեցություն կունենա գլոբալ շուկաների, ֆինանսական հաստատությունների և հատկապես ռազմական կոնֆլիկտների վրա:

«Նոր աշխարհակարգի ձևավորումը անխուսափելի է, և մարդիկ պետք է պատրաստ լինեն արագ ադապտացվել նոր իրողություններին: Այս փոփոխությունները կլինեն ոչ միայն մարտահրավեր, այլև նոր հնարավորությունների աղբյուր», – հավելել է նա:

Գլոբան նաև նշել է, որ 2025 թվականը նշանավորում է նոր՝ 19-ամյա ցիկլի սկիզբը, որը կմեկնարկի հզոր տատանումներով և իր հետ կբերի ինչպես անկայունություն, այնպես էլ վերածննդի հնարավորություններ: