Չիլի պղպեղը կպաշտպանի քաղցկեղից

Գիտնականները հայտարարում են, որ պղպեղում պարունակվում է նյութ՝ կապսաիցին, որի օգտագործումը նպաստում է չարորակ գոյացությունների կանխարգելմանը և աղիների ուռուցքների նվազմանը:

Կալիֆոռնիայի համալսարանի և Սան Դիեգոյի բժշկական դպրոցի աշխատակիցների կողմից անցկացված փորձարկման արդյունքներով պարզվել է, որ պղպեղի ազդեցությունը կապված է TRPV1 ընկալիչի հետ, որը նախկինում հայտնաբերվել էր զգայուն նեյրոններում՝ որպես բջջի համար վնասակար գործոնների դետեկտոր:

TRPV1-ը հայտնաբերվել է նաև աղիների էպիթելային բջիջների վրա, որտեղ այն մասնակցում է աճի ընկալիչի ակտիվացմանը, որը խթանում է բջիջների բաժանման գործընթացը և կարող է նպաստել ուռուցքների զարգացմանը: Պարզվել է, որ TRPV1-ը խոչընդոտում է աճի ընկալիչի արտադրությանը, ինչն էլ նվազեցնում է բջիջների անցանկալի աճի և աղիներում ուռուցքների առաջացման ռիսկը:

Մկների վրա անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ պղպեղի կապսաիցինի օգտագործումը նպաստում է ուռուցքների նվազմանը և 30%-ով երկարացնում է այն կրծողների կյանքի տևողությունը, որոնց մոտ արդեն առաջացել էին նորագոյացություններ: TRPV1 ընկալիչի և հաստ ու ուղիղ աղիների քաղցկեղի զարգացման միջև կապը շարունակելու են հետազոտել: