Չեմ սիրում հիվանդներին,իրանց վրայից հոտ ա գալիս։ Ես ու Օգսենը ամուսնացանք ու շատ էինք սիրում իրար: Մարդուս ուշքը գնում էր իմ համար: Ես չէի կասկածում, որ տենց մարդու հետ ես ամենաերջանիկ կինը կլինեմ։

Ինձ թվում էր, որ ոչինչ չի կարող խանգարել մեր երջանկությանը: Հարսանիքից հետո սկսեցինք առանձին ապրել վարձով բնակարանում։ Մարդուս մաման ու իմ ծնողները գյուղում էին ապրում: Մենք ապրում էինք երջանիկ, տղա ունեցանք: Կշարունակեինք ապրել խաղաղ ու երջանիկ, եթե կիսուրս չհիվանդանար։

Օգսենը եկավ ու ասեց,որ պիտի մորը բերի մեր տուն, անկողնային հիվանդա, հարևանն ա խնամում: Ես ընդհանրապես չէի ուզում,որ կիսուրս մեզ հետ ապրեր։ Փոքր երեխա ունեմ, չեմ կարող խնամել անկողնուն գամված հիվանդին։ Ես ոչ ուժ ունեմ, ոչ էլ ցանկություն։
Բացի էդ, հի վանդ մարդկանցից վատ հոտ ա գալիս։ Մարդուս ասեցի, թող քույրդ գա Ֆրանսիայից ու մորը խնամի: Վիճեցինք, ես իմն ասեցի, մարդս` իրանը: Մարդս էլ ասեց, որ ինքը կգնա ու կխնամի մորը: Պայման դրեցի.
— Եթե հեռանաս, իմացի, որ հետ չեմ ընդունի քեզ: Հավաքեց իրերն ու գնաց:

Փաստորեն մորն ընտրեց, թողեց ինձ ու տղուս մենակ ու գնաց: Ամենավատն էնա, որ մամաս ասում ա ճիշտ արեց: Բայց ի՞նչն ա ճիշտ արել:
![]()