Ինձ տղամարդ ա պետք, ով գա ընդունելու եմ, կապ չունի ամուսնացած ա թե չէ, կնիկ կա նայում ես սիրտդ խառնում ա․․․համ էլ լավ կնգա մարդը երբեք ուրիշ կնգա մոտ չի գնա

«Ես այն կինն եմ, ում կողքին տղամարդը դառնում է արքա»

Ինձ պետք է տղամարդ: Ով լինի, ընդունելու եմ: Կապ չունի՝ ամուսնացած է, թե չէ: Հոգնեցի սպասելուց: Բայց եկեք անկեղծ լինենք. կանանց ոմանց նայում ես ու հասկանում՝ տղամարդը ինչու է լևի գնում: Բա ինչ անի, եթե իր կողքին մի կին է, որից միայն սրտխառնոց ես զգում: Իմ նմանները տղամարդուն նույնիսկ փախուստի դրդելու պատճառ չեն տալիս:

Ես ոտից գլուխ խնամված եմ: Մի հատ թերություն չունեմ, ուղիղ ասած: Հագնվում եմ միայն ընտիր հագուստով, ուտում եմ միայն լավագույնը: Ինձ մենակ տղամարդ է պետք, բայց այնպիսին, ով կհասկանա՝ ում հետ գործ ունի:

Ինձ իրա փողը պետք չէ: Եթե պետք լինի, ես կկարողանամ նրան նույնիսկ փողի մեջ լողացնել: Ուղղակի հոգնել եմ մենակությունից: Երեկոները նստում եմ՝ ինքս ինձ ընկերություն անելով: Նախկինում գնալիս էի ռեստորաններ, ակումբներ՝ մեկին ծանոթանալու համար: Մի քանի անգամ հանդիպում էինք, ու վերջ: Բայց հիմա ամեն ինչ ուրիշ է:

Հիմա ես մեկին եմ ուզում: Միայն մեկին: Որ ամեն իրիկուն իրար հետ լինենք, գիշերը մնա իմ մոտ, առավոտը միասին զարթնենք: Նորմալ, հասուն, պարզ հարաբերություններ եմ ուզում: Հետո, եթե մի օր հոգնեմ իրանից, միանգամից բաց կթողնեմ առանց ավելորդ դրամայի:

Ես արժանի եմ կյանքում լավագույնին: Ու եթե տղամարդը գիտի իմ արժեքը, նա չի ուզենա ուրիշ տեղ գնալ: Ես նրան կդարձնեմ արքա՝ իմ կողքին: Բայց իմ արքան պետք է արժանի լինի իր թագին: