6 իրեր, որոնք տուն դժբախտություն են բերում… Պետք է ազատվել դրանցից

Ֆեն-շույը՝ հատուկ գիտություն է, որը թույլ է տալիս առավելագույնս ներդաշնակ դասավորել տարածությունը և կյանքի համար անվտանգ պայմաններ ստեղծել: Ֆեն-շույը հիմնված է մարդու, իրերի, տարածության էներգետիկայի մասին գիտելիքների վրա: Համաձայն արևելյան այդ գիտության՝ կան 6 իրեր, որոնք տուն դժբախտություն են բերում:

Չաշխատող ժամացույց

Ջարդված ժամացույցներն ու սարքերը, որոնց մեխանիզմը չի աշխատում մարտկոցի պատճառով, չի կարելի պահել տանը: Նորոգեք դրանք կամ գցեք աղբը, քանի որ այդ իրը տուն է բերում քայքայիչ էներգիա, որն ընդունակ է դժբախտությունների պատճառ դառնալ:

Սև դռներ

Ֆեն-շույ գիտության մեջ դռներն ու պատուհանները լուսավոր և մութ էներգիայի պորտալի դեր են կատարում: Այդ պատճառով էլ արևելյան տներում դրանք ներկում են բաց դրական գույներով:


Համարում են, որ դռների սև գույնը դեպի տուն է քաշում խնդիրներ ու հիվանդություններ:

Հին օրացույց

Չի կարելի պահել տանը անցյալ տարիների օրացույցներ, առավել ևս պատերի վրա դրանց տեղ հատկացնել: Այդպիսի օրացույցները դեպի իրենց են ձգում դժբախտություններ, որոնցից կարողացել էիք խուսափել անցյալ կյանքերում, և արգելակում են լուսավոր ապագայի գալուստը:

Ճաքերով և կիսակոտրված սպասքեղեն

Սպասքի ճաքերի միջով դուրս է հոսում ձեր առողջության և ընտանեկան բարեկեցության էներգիան: Նման սպասքից ոչ մի դեպքում չի կարելի ուտել կամ խմել. վտանգ կա նույնիսկ այն դեպքում, եթե նման սպասք պարզապես առկա է տանը:

Փշերով բույսեր

Ցանկալի չէ տանն ունենալ սուր առարկաներ, դրանք սրացնում են մթնոլորտը և տուն բերում մութ էներգիա: Ավելի լավ է հրաժարվել նման բույսերից: Կարող եք տանը ունենալ կակտուս՝ սակայն հանգստի զոնայից հեռու դնելով:

Չորացած ծաղիկներ

Եթե տանը ծաղիկ է չորացել, որքան հնարավոր է շուտ ազատվեք դրանից: Նման բույսերը բացասական, քայքայիչ էներգիայի հոսք են հանդիսանում:

Loading