Ողջ աշխարհը անեծքներ է ուղղում այս աղջկա ու նրա ընտանիքի հասցեին. Ահա թե ինչու

12-ամյա Արիանա Գուրինը՝ Յուտայից, ամառային արձակուրդներն անցկացրել է իր ընտանիքի հետ Աֆրիկայում։ Բայց նրանց ընտանեկան արձակուրդն ապշեցրել է համացանցը՝ միանգամայն ոչ դրական իմաստով։

Արիանան սոցցանցերում տեղադրել է լուսանկարներ իրենց «հանգստի» մասին, որոնք զայրույթով ու ցասումով են լցրել հազարավոր մարդկանց։ Պատճառը՝ որսն է։ Ոչ թե բնության դիտարկումը կամ արշավները, այլ ավանդական, իսկ ոմանց աչքում՝ դաժան որսորդությունը։ Լուսանկարներում ընտանիքը կանգնած է զոհված կենդանիների կողքին՝ ժպիտը դեմքերին։

Շատերն այս տեսարանը անվանել են սարսափելի։ Ոմանք՝ անբացատրելի։ Բայց ամենահաճալին այն է, որ խոսքը վերաբերում է երեխայի՝ 12-ամյա աղջկա, ով այդ գործողությունները ներկայացրել է որպես «սիրելի զբաղմունք»։

Նա բացահայտել է, որ հենց հայրն է իր մեջ սեր սերմանել դեպի որսը՝ սկսած 7 տարեկանից։ Բայց արդյո՞ք դա սեր է, թե սովորեցված անտարբերություն կյանքի հանդեպ։

Սոցիալական ցանցերում մեկնաբանությունները չեն դադարում՝ որոշներն ուղղակի պահանջում են, որ ընտանիքը պատասխանատվության ենթարկվի, իսկ մյուսներն անհանգստացած են, թե նման արժեքներով մեծացած երեխաները ինչպիսին կարող են լինել ապագայում։

Այս պատմությունը նորից բացում է հին հարցը. որտե՞ղ է սահմանը՝ ավանդույթի և անտարբերության, կրթության և կույր ազդեցության, մարդու հաճույքի և կենդանու կյանքի միջև։