Վանգան, ով ապրել է 1911-ից մինչև 1996 թվականը, համարվում է հայտնի մարգարեուհի։ Ինչպես պատմում է լուսանկարիչ Սերգեյ Կոստորնոյը, ով հեռուստաէկրաններին ներկայանում է որպես Վանգայի կնքահայր, մարգարեուհին մահվանից մեկ տարի առաջ իր գաղտնի «մարգարեությունները» կիսվել է նրա հետ։
Կոստորնոյը պնդում է, որ Վանգան իբր կանխատեսել է նաև հատուկ ռազմական գործողությունը։ Նա հիշում է մարգարեուհու խոսքերը Կուրսկի մարզի մասին, որտեղից ինքը ծնունդով է։ Դեռ 1995 թվականին Վանգան ասել է, որ այդտեղ «շատ տաք» կլինի։
2021 թվականին, ըստ Կոստորնոյի, Վանգան հայտնվել է իրեն երազում ու նախազգուշացրել է Ռուսաստանի համար ծանր ժամանակների մասին, որոնք շուտով պիտի գան։ Վլադիմիր Պուտինի անունը երբեք հստակ չի նշվել, սակայն ժամանակակից իրադարձությունների հետ զուգահեռներ անցկացնելը դժվար չէ։
«Բոլորը կցանկանան «ռուսական թագավորից» ազատվել՝ թե՛ թշնամիները, թե՛ ընկերները։ Նա բոլորին կխանգարի հին աշխարհում։ Բայց ոչինչ չի ստացվելու — նրան երկար է վիճակված իշխել», — Վանգայի խոսքերը մեջբերում է Կոստորնոյը։
Նա նաև հիշատակում է «խոզանոցը, որը պետք է մաքրել»՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Եվ դա, ըստ նրա, մեծ դժգոհություն է առաջացնելու աշխարհում։
Թերևս խոսքը հենց ՌԴ ԶՈՒ հատուկ գործողության մասին է, որից հետո Արևմուտքը դարձավ Ռուսաստանի դեմ։ Կոստորնոյը, Վանգայի անունից, նշում է նաև երկու տոնի մասին, որոնք սպասվում են Ռուսաստանին գարնանը, սակայն այդ իրադարձությունների տարին հստակ չի նշվում։
Ենթադրելի է, որ խոսքը կարող է լինել Հաղթանակի օրվա հերթական տարեդարձի և հատուկ ռազմական գործողության հնարավոր ավարտի մասին։
«Царьград» հրատարակությունը նշում է, որ այս մարգարեություններում ոչ մի արտասովոր բան չկա, քանի որ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։ Բացի այդ, ուղղափառ եկեղեցին որոշակի սկեպտիցիզմով է վերաբերվում նման կանխատեսումներին։
«Ստացվում է, որ Վանգայի բոլոր այս մեջբերումները նրա կնքահոր խոսքերով՝ հենց այն պահն է, երբ ուզում ես ասել՝ „Բավական է“», — գրում է «Царьград»-ի վերլուծաբանը։