100 սուրբ մոմ եմ վառել, որ Աստված 18 տարի անց պարգևի ինձ իմ կյանքի ամենամեծ հրաշքը… Եվ նա լսեց ինձ։ Բայց հիմա՝ այդ ամենից հետո, մեկ խնդրանք էլ ունեմ Նրա առաջ. թող բոլոր չարախոսների բերանը փակ պահի։
Երկար տարիներ, ամեն աղոթքիս մեջ մի բան էի խնդրում՝ երեխա։ Տարիները գնում էին, պատասխանը՝ չկար։ Բայց ես չհանձնվեցի։ Աղոթում էի ամուր հույսով, գնացել եմ տասնյակ վանքեր, քալել սրբատեղիներով, սրտով լույսով վառել ամեն մի մոմ, կարծես ամեն մոմի հետ մի բիծ լույս եմ ուղարկում երկինք։ Ամեն անգամ նոր հույս էի տանում ինձ հետ, երբ հեռանում էի այդ սրբատեղիներից։
Եվ ահա՝ 18 տարի անց, երբ կարծես հոգնել էի սպասելուց, Նա լսեց ինձ։ Աստված ինձ պարգևեց իմ երեխային։ Իմ աչքի լույսը, իմ հոգու խաղաղությունը, իմ կյանքի նոր սկիզբը։ Միայն ես գիտեմ, ինչ անցանք՝ այդ հրաշքին հասնելու համար։ Սովորական սպասում չէր դա։ Ամեն ամիս, ամեն տարի լցված էր հույսով, հետո հիասթափությամբ, նորից հույսով… բայց երբեք հանձնվելու միտք չկար։
Երբ որդիս ծնվեց, թվում էր՝ ամբողջ աշխարհը գրկեց ինձ։ Նրա ձայնը, ծիծաղը, առաջին քայլերը, առաջին բառերը… ամեն ինչ կյանքիս ամենաքաղցր նվերն էին։ Մենք իրար հասկանում ենք կես հայացքից, կես խոսքից։ Ես այնքան երջանիկ եմ, որ անգամ մոռացել եմ բոլոր այն ցավերը, որ ապրեցի մինչև նրա գալուստը։
Բայց մարդիկ…
Ինձ չէր հուզի, եթե պարզապես հետաքրքրվեին։ Բայց երբ սկսում են ցածր խոսել իմ հետևից, հորինել, վատաբանել՝ արդեն լռելը դժվար է դառնում։ Օրեր առաջ մի կին, առանց ամոթի ու առանց սրտի, երեխայիս ներկայությամբ ասաց՝ իբր որդեգրել եմ նրան։ Ո՞նց կարելի է այդքան անտակտ ու սառը լինել։ Իմ երազած, արյունիցս ու հոգուցս ծնված երեխայի մասին այդպես խոսել…
Ախր ես վատ չէի զգա, եթե իսկապես որդեգրած լինեի։ Կհպարտանայի։ Բայց երբ զրպարտում են նույնիսկ ճշմարտության մեջ՝ դա արդեն չարություն է։
Ասեմ անկեղծ՝ հոգնել եմ մարդկանց չար լեզուներից։ Բայց հիմա այլևս չեմ լռելու։ Թող յուրաքանչյուրը նախ իր կյանքին նայի, հետո փորձի ուրիշի մասին դատել։ Թող երջանիկ լինեն իրենց երեխաների հետ, սիրեն ու գնահատեն այն հրաշքները, որ ունենք։ Ոչ թե ուրիշի լույսը փորձեն մարել։
Իմ երեխան իմ հրաշքն է, Աստծո պարգևը։ Եվ ես նրան սիրելու եմ միշտ, ամուր ու անկեղծ, ինչպես սպասել եմ նրան բոլոր այդ 18 տարիների ընթացքում։