Մարդկությունը 2025-ին հնարավոր է կանգնի պատմության ամենամեծ բացահայտումներից մեկի առջև։
Հայտնի կույր մարգարե Վանգան դեռ իր կենդանության օրոք կանխատեսել է մի իրադարձություն, որը, եթե իրականություն դառնա, կվերաշարադրի ոչ միայն պատմության, այլ նաև ողջ մարդկության ապագան։ Նրա ամենախորհրդավոր կանխատեսումներից մեկը վերաբերում է 2025 թվականին՝ խոստանալով «երկնքում նոր լույսի» երևալ մի խոշոր մարզական իրադարձության ժամանակ, որը, ըստ նրա, կդիտեն մոլորակի տարբեր անկյուններից։
Ըստ որոշ մեկնաբանությունների՝ Վանգան ակնարկել է ՉԹՕ-ի երևալուն հենց այդ միջոցառման ժամանակ, ինչը կարող է դառնալ մարդու և այլմոլորակային բանականության միջև առաջին բաց շփման պահը։ Նրա խոսքերով, այդ հանդիպումը վախ չի սերմանի, այլ վերջապես կտա պատասխաններ այն հարցերին, որոնք հուզել են մարդկությանը դարեր շարունակ, — փոխանցում է Daily Mail-ը։
Թեև Վանգան չի նշել, թե կոնկրետ որ մարզական իրադարձությանն է վերաբերել իր տեսիլքը կամ որտեղ այն տեղի կունենա, նրա հետևորդներն ու զարմուհի Կրասիմիրա Ստոյանովան հետմահու գրի են առել մարգարեության ենթադրյալ տարբերակները։ Սակայն հարկ է հիշել՝ դրանք հիմնականում բանավոր հիշողություններ են, որոնք կարող են փոփոխված կամ վերաիմաստավորված լինել։
Ի դեպ, այս կանխատեսումը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում հատկապես այն բանից հետո, երբ աշխարհի մի շարք կառավարություններ սկսել են պաշտոնապես խոսել UAP-ի՝ նախկինում ՉԹՕ անվամբ հայտնի անսովոր օդային երևույթների մասին։ Այս ֆոնին Վանգայի խոսքերը նոր լույսի ներքո են ընկալվում։
Ոմանք պնդում են, որ նա գուշակել է այլմոլորակայինների նավի հայտնվելը որևէ մարզադաշտի կամ մարզական հսկա արարողության ժամանակ, ինչը կհստակեցնի, որ մենք մենակ չենք։ Մյուսները, սակայն, կարծում են՝ «երկնքում լույսը» կարող է խորհրդանշել բնական երևույթներ՝ ասուպային անձրև, հյուսիսափայլ, կամ նույնիսկ հսկա աստղի՝ T Coronae Borealis-ի գերնոր պայթյուն, որը սպասվում է 2025-ին և տեսանելի կլինի Երկրից։
Ամեն դեպքում, շատերը համոզված էին, որ այս երևույթը տեղի կունենա փետրվարի Սուպերբոուլի ժամանակ՝ աշխարհի ամենաշատ դիտվող սպորտային իրադարձության ընթացքում։ Սակայն, ինչպես տեսանք, այդ կանխատեսումը դեռ իրականություն չի դարձել։
Արդյո՞ք 2025-ը կլինի այն տարին, երբ մարդը վերջապես կիմանա՝ մենակ է, թե ոչ։ Դա ցույց կտա ժամանակը՝ ու մի գուցե… երկինքը։