Հոգնած աչքերն էլ կարող են կրկին փայլել 🌟
Երկար օրերից ու համակարգչի դիմաց անցկացված ժամերից հետո հաճախ աչքերը հոգնում են ու ծանրանում։ Բայց մի շտապեք դիմել քիմիական քսուքներին ու կաթիլներին. բնությունն ունի մի քանի պարզ ու արդյունավետ լուծում, որոնք կարող են վերադարձնել ձեր հայացքին թարմությունն ու պայծառությունը։
Կանաչ թեյ
Կանաչ թեյն իսկապես բնական հրաշագործ է. այն օգնում է դուրս բերել տոքսիններն օրգանիզմից, վերացնում բորբոքումն ու այտուցները։ Խորհուրդ է տրվում օրական խմել 2 բաժակ կանաչ թեյ — մեկն առավոտյան, մյուսն էլ երեկոյան։
Նաև կարող եք երկու կանաչ թեյի տոպրակ եփել, թողնել, որ մի փոքր սառչեն, քամել ավելորդ հեղուկն ու դնել փակ աչքերի վրա։ Այդպես թեյն անմիջապես կազդուրի ու կհանգստացնի աչքերը։
Կովի կամ այծի կաթ

Կաթն ունի մաշկն սնուցելու ու թարմացնելու հատկություն։ Սառեցրեք այն սառնարանում, բամբակյա սկավառակները թաթախեք սառը կաթի մեջ ու դրեք փակ կոպերի վրա։ Թողեք 15 րոպե ու հետո պարզապես լվացեք սառը ջրով։
Խնձոր
Խնձորն էլ ունի մկանները թուլացնելու ու մաշկն ավիշով սնուցելու հատկություն։ Դրեք խնձորը սառնարանում, սպասեք մինչև սառչի, հետո մանրացրեք ու խառնեք 1 ճաշի գդալ վարսակի հետ այնքան, մինչև ստանաք համասեռ մածուկ։
Քսեք դիմքին ու թողեք 15 րոպե ազդի, հետո պարզապես լվացեք սառը ջրով։
Այս բնական միջոցներն ակնթարթորեն կհաղորդեն ձեր հայացքին թարմություն ու պայծառություն, կվերացնեն հոգնածությունն ու կհանգստացնեն մաշկն աչքերի շուրջ։ 🌿✨
![]()