«Իմ թոռներն իմ երկրորդ շնչառությունն են»
Իմ թոռներին ես եմ լողացնում, դպրոց տանում, հետ բերում, հաց սարքում, իրենց հետ դաս անում… իսկ հարսս՝ ջահել աղջիկ ա, թող դեռ կյանքը վայելի։ Ի՞նչ կապ ունի, որ իմ սեփական աղջիկը չի՝ մեկ ա, իրան իմ աղջկա պես եմ սիրել ու սիրում։ Էսօր լավ հարս ունենալն արդեն հրաշք ա, ես էլ իմ հարսի բախտով ինձ բախտավոր եմ զգում։
Թոռներս իմ աշխարհն են, իմ արևն ու լուսինը։ Երբ գրկում եմ իրանց կամ ծնկներիս նստած ոտքերում պտտում, զգում եմ՝ սիրտս լիքն ա, հոգիս՝ հանգիստ։ Փոքրուց ես եմ պահել՝ լողացրել, օրորել, հիվանդ ժամանակ գիշերը չեմ քնել, միս եմ խաշել։ Ու էսօր էլ էնպես եմ ապրում, ասես իրանց համար եմ ծնվել։
Հարսս աշխատում ա, հոգնատանջ օրեր ունի, չեմ ուզում, որ երիտասարդ տարիները տանեն ու միայն հոգս մնա։ Ես էլ ժամանակ ունեմ, ուժ ունեմ, սիրտ ունեմ՝ ինչու չանեմ։ Մանավանդ որ ինքը ինձ շնորհակալ ա, գնահատում ա։ Հենց էն, որ ասում ա՝ «մամ ջան, եթե դու չլինեիր, ես չէի դիմանա», ինձ համար ամեն ինչ արժի։ Մարդիկ մի խոսքով ամեն ինչ կասեն, բայց շնորհակալ հայացքն ու ջերմ գրկախառնությունը ավելին են։
Բայց տես, ուրիշներն ոնց են… Տեգորս կնոջ համար ինչ ասես չեմ եղել՝ քույր, մայր, ամեն ինչ… Իսկ հիմա, որ մի քիչ բարեկեցիկ են ապրում, էլ ոչ զանգ, ոչ հիշողություն։ Մոռացել են թե ով ինչի միջով ա անցել։ Մոռացել են, որ մենք էլ ենք հարազատ։
Իսկ իմ հարսը, բարով լինի, ո՛չ ինքը, ո՛չ իրա մայրը չեն փոխվել։ Իրա մերը էլի էն նույն սրտաբաց, ջերմ մարդն ա։ Մեկ-մեկ, որ հարեւաններիս եմ պատմում մեր հարաբերությունների մասին, զարմանում են։ Ասում են՝ «Դուք էս աշխարհից չեք, այլմոլորակային եք երևի»։
Չեն պատկերացնում, որ հարս ու կիսուր իրար հարգանքով են մոտենում, սիրով, աջակցությամբ։ Էսօր սաղ մեկը մյուսի դեմ է, քենին հաշտ չի հարսի հետ, հարսը՝ կիսուրի, բարեկամը բարեկամի… իսկ մենք ապրում ենք այնպես, ինչպես պետք ա ապրի իսկական ընտանիքը։