Արյունը մաքրող, խորխաբեր, սրտի աշխատանքը լավացնող պտուղ․ քչերը գիտեն ունաբի բուժիչ հատկությունների մասին

Ունաբիի բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ

Ունաբի պտուղը հարուստ է սպիտակուցով, օսլայով, շաքարներով, պեկտիններով, ճարպերով, օրգանական թթուներով, կումարիններով, տանիններով, ֆլավոններով, ասկորբինաթթվով, ռուտինով, կարոտինով, B խմբի վիտամիններով, կալցիումով, ֆոսֆորով, կալիումով, մագնիումով, երկաթով, կոբալտով և յոդով։ Հասունացման սկզբնական շրջանում պտուղը համով նման է խնձորին, իսկ հասունանալուց հետո փափկում է և հիշեցնում փյունիկյան արմավի պտուղը (խուրմա)։

Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, մեղմ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող և միզամուղ հատկություններ։ Այն բարձրացնում է սեռական կարողությունը և խթանում կերակրող մայրերի կաթարտադրությունը։

Ունաբին նաև հիանալի է որպես հիպոտենզիվ՝ օգնելով կարգավորել ճնշումը։

Ունաբիի սերմերը պարունակում են բույսին բնորոշ սապոնիններ, գլյուկոզա, քսիլոզա և այլ շաքարներ։ Սերմերը հանգստացնող և մեղմ լուծողական հատկություն ունեն։

Ունաբիի տերևները պարունակում են թմրեցնող նյութեր, խորխաբեր և հիպոտենզիվ հատկություններ, կարգավորում են սրտի ռիթմը։ Հետաքրքիր է, որ տերևը ծամելիս քաղցր և դառը համերը գրեթե չեն զգացվում, մինչդեռ աղի և թթու համերի հանդեպ զգայունությունը պահպանվում է։

Ունաբիի արմատներն ու կեղևը պարունակում են դաբաղանյութեր և սապոնիններ, իսկ կեղևը նաև ռուտին է պարունակում։ արմատների եփուկը խթանում է մազերի աճը և ամրացնում մազարմատները։