2025-ը Վանգայի աչքերով. ապշեցնող կանխատեսումներ, որոնք կարող են իրականանալ հենց շուտով

Վանգայի մռայլ կանխատեսումը 2025-ի համար արդեն վախեցնում է աշխարհին. սպասու՞մ է արդյոք մեզ մեծ պատերազմ

Թեև Վանգան հեռացել է կյանքից դեռ 1996 թվականին, նրա անունը շարունակում է շրջել աշխարհով մեկ՝ ինչպես լեգենդ, որը չի մարում ժամանակի մառախուղում։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ հետևել են նրա տեսիլքներին, վստահ են՝ նրա մարգարեությունները դեռ խոսում են մեզ հետ, զգուշացնում են ու՝ հիանալի կամ սարսափելի ճշգրտությամբ, շարունակում իրականանալ։

Նորից ուշադրության կենտրոնում է հայտնվել Վանգայի՝ ենթադրաբար 2025 թվականի մասին արված մարգարեություններից մեկը, որը հատկապես այս օրերին է տագնապալի հնչում։ Միջազգային լրատվամիջոցները, այդ թվում՝ բրիտանական The Mirror-ը, գրում են, որ Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածության ֆոնին շատերը սկսում են լուրջ վերաբերվել Վանգայի երբեմնի զգուշացմանը՝ մեծ պատերազմի մասին Արևմուտքի և Արևելքի միջև։

Հենց նրա խոսքերով՝
«Երբ Սիրիան ընկնի, սպասեք մեծ պատերազմ Արևմուտքի և Արևելքի միջև։ Գարնանը պատերազմը կսկսվի Արևելքում, ու դա կլինի Երրորդ համաշխարհայինի սկիզբը։ Արևելքի պատերազմը կործանի Արևմուտքը»։

Սա սոսկ մռայլ կանխատեսում չէ, այլ՝ հնարավոր սցենար, որն այսօր, ցավոք, որոշ վերլուծաբանների մոտ չի թվում անհնար։

Բայց Վանգայի տեսիլքները 2025 թվականի համար դրանով չեն ավարտվում։ Նրա խոսքով՝ մարդկությունն այս տարի կհաստատի առաջին իրական կապը այլմոլորակայինների հետ, իսկ մարդկանց հեռազգացական հնարավորությունները կզարգանան այն աստիճանի, որ հաղորդակցությունը արմատապես կփոխվի։ Ապագայի տեխնոլոգիաները, ըստ նրա, կարող են հենվել ուղեղների «ուղղակի կապի» վրա, փոխարինելով ձայնին ու գրավոր խոսքին։

Արդյոք մենք կդառնա՞նք մարդկային տեսակ, որն ապրում է միաժամանակ մարգարեության ու գիտության սահմանագծին։ Այդ հարցին հստակ պատասխան դեռ չկա։ Բայց փաստ է մեկ բան. Վանգայի խոսքերը շարունակում են հնչել այսօրվա աշխարհում այնպես, կարծես ասված լինեն երեկ։