Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը կրկին սկանդալ է բարձրացրել։ Այս անգամ Տատյանա Բրուխունովան զայրացած ելույթով հանդես է եկել տաքսիստների հասցեին։ Կատակերգուի կնոջը զարմացրել են բարձր գները, և ի վերջո նա չի կարողացել մասնակցել նորաձեւության մասին դասախոսությանը։ Ընդ որում՝ Տատյանան հրաժարվել է գնալ միջոցառման նույնիսկ եթե պետք է անցներ ընդամենը մի փողոց ու կես։ Այս տեղեկությունից հետո ռուսաստանցիները վրդովվել են։
Եվգենի Պետրոսյանի կինը նորից բարկացած է։ Այս անգամ Տատյանա Բրուխունովային դուր չեն եկել տաքսիստները, ովքեր, ըստ նրա, հրաժարվել են իրեն տանել նորաձևությանը նվիրված դասախոսության։ «Նստած եմ տանը՝ տխուր ու դժգոհ։ Տրամադրությունս գետնին է։ Հիմա ես պետք է լինեի մի հրաշալի դասախոսության վրա՝ նվիրված նախահեղափոխական Պետերբուրգի նորաձևությանը, բայց ստիպված մնացի տանը», – գրել է նա։
Նա պատմել է, որ սկզբում չէր կարողանում մեքենա պատվիրել՝ անօդաչու թռչող սարքերի գրոհների պատճառով կապի խնդիրներ կային։ Իսկ երբ կարողացավ, սովորական 200 ռուբլու փոխարեն իրենից պահանջել են ավելի քան 3 հազար։ «Տաքսի կանչելը պարզապես անհնար է», – բողոքել է «ոճի իկոնան»։

Բրուխունովան նշել է, որ իրեն պետք էր անցնել ընդամենը մի փողոց ու կես։ Ինչու է մոդայիկ մոսկվաբնակ կինը նույնիսկ այդքան ճանապարհը ոտքով անցնել չցանկացել՝ այդպես էլ պարզ չէ։
«Ամենամեծ ցինիզմն այն է, որ պիտի անցնեի ընդամենը մի փողոց ու կես։ Սովորական օրերին դա 200 ռուբլի է արժե։ Բայց հիմա ինձ պահանջեցին 3,5 հազար։ Էս ո՞նց եք կարողանում հանգիստ քնել։ Սա իսկական անպատասխանատվություն ու անպարկեշտություն է», – բարկացել է 79-ամյա հումորիստի կինը։
Այս պատմությունից հետո հասարակ ռուսաստանցիները կարկամել են զայրույթից։ Շատերը չեն հասկացել, թե ինչու է Տատյանան այդքան դժգոհում։
