Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը. բեմի և կյանքի սիրո երգիչը կրկին շրջապատված է սրտագին մաղթանքներով 🎤
Այսօր սիրված երգիչ Անդրեն նշում է իր ծննդյան տարեդարձը։ Այս օրը դարձել է իսկական տոն՝ ոչ միայն նրա համար, այլ նաև բոլոր նրանց, ովքեր գնահատում են նրա տաղանդը, բեմական կուլտուրան ու մարդկային ջերմությունը։
Շնորհավորանքները տարերք են դարձել՝ լցնելով սոցիալական ցանցերը մտերմիկ, երբեմն հումորով, երբեմն խորը հուզմունքով։ Շատ հայտնիներ պարզապես չեն կարողացել լռել ու միացել են մեծարման խոսքերին։
🌟 Նազենի Հովհաննիսյանը, ով Անդրեին ճանաչում է ոչ միայն որպես արտիստ, այլև որպես հողին մոտ, բեմից դուրս մարդ, գրել էր՝
«Հոգու ընկերը, թեև ծնվում է ուրիշ ընտանիքում, բայց դառնում է քոնն՝ հենց առաջին հանդիպումից։ Անդրեն բեմից ու Բոհեմից այն կողմ՝ լիքն է, աշխարհիկ ու ընդգծված հոգևոր։ Նրբազգաց սեր երգելով եկավ ու մնաց։
Սիրո երգչի ծննդյան օրն է այսօր։ Հ.Գ. Սրտիդ ստենդները թող ամրանան ունկնդրի սիրո գերդոզավորումից։ Անդ ջաան, առողջ եղիր, ուրիշ ոչինչ պետք չի։ Դու առողջ՝ մեզ լիքը։»
📸

💬 Դերասանուհի Ելենա Բորիսենկոն իր անկեղծ մաղթանքն է հղել՝
«Շնորհավոր ծնունդդ, Անդրյուշջան։ Երջանկություն քեզ. դու արժանի ես դրան»։
🎤 Երգչուհի Սիլվա Հակոբյան՝
«Շնորհավոր ծնունդդ, Անդրե ջան»։
🇺🇸 ԱՄՆ-ում բնակվող Մանո Գրիգորյանն էլ հիշեցրել է՝ Անդրեն միայն իր ձայնով չէ, որ խոսում է մարդկանց հետ՝
«Քո արվեստը, քո սիրտը, քո երգը խոսում են հոգուց։ Դրա համար էլ միշտ սրտումդ տեղ ունես»։
📹 Իսկ այս տեսանյութում, կարող եք տեսնել՝ ինչպես են հայտնիները շնորհավորում Անդրեին տարբեր միջավայրերում։
📷 Սոֆի Մխեյանը իր էջում հրապարակել էր արխիվային լուսանկարներ, որոնք իր խոսքերով՝ «չեն մոռացվում, ինչպես Անդրեն»։ Նրա լուսանկարներն արտացոլում էին թե՛ երիտասարդ տարիները, թե՛ ստեղծագործական ուղու կարևոր փուլերը։
👩❤️👨 Իսկ ամենաանձնական ու հուզիչ շնորհավորանքներից մեկը՝ Անդրեի քույրը՝ Անուշ Հովնանյանը էր գրել․
«Իմ ջիգյարս… այո, հենց ջիգյարս… Ծնունդդ շնորհավոր։ Ուզում եմ՝ լինես առողջ, մնացածը մենք արդեն կանենք։ Ես քեզ շատ սիրում եմ»։
📸

Այսօր բոլորը մեկ բան են ուզում ասել Անդրեին՝ մենք քեզ սիրում ենք, քո ձայնը մեր հիշողություններում է, քո երաժշտությունը՝ մեր սրտերում։ Ծնունդդ շնորհավոր, Անդրե ջան։