Չի կարելի քնել ոտքերը դեպի դուռը պարզած․ ինչ քնային արգելքներ կան

Ինչու չի կարելի քնել ոտքերը դեպի դուռը

Եթե երբևէ գիշերը հանկարծ զարթնել եք տագնապով ու զգացել, որ ինչ-որ բան այնպես չէ՝ գուցե ձեր անկողնի դիրքն է մեղավոր։ Ֆենգ շուիի համաձայն՝ ոտքերով դեպի դուռը քնելն ամենավտանգավոր դիրքերից մեկն է։ Ըստ հավատալիքների՝ մեր մարմնի էներգիան գիշերը հանգստանում է, բայց երբ ոտքերը ուղղված են դեպի դուռը, այդ էներգիան դուրս է հոսում՝ մեզ թողնելով հոգնած ու տկար։
Իսկ սլավոնական ու սկանդինավյան ավանդույթներում դուռը համարվում է այլ աշխարհի դարպաս։ Երազի ժամանակ մարդու հոգին կարող է դուրս գալ և այլևս չվերադառնալ, եթե դուռը «գայթակղիչորեն բաց» է։ Ահա թե ինչու այդ դիրքով քունը հաճախ ուղեկցվում է մղձավանջներով, անքնությամբ և առավոտյան ծանրության զգացումով։

Ինչու չի կարելի քնել հայելու դիմաց

Հայելին ունի գաղտնի ուժ. այն ոչ միայն արտացոլում է մարմինը, այլ նաև՝ էներգիան։ Եթե քնած ժամանակ ձեր արտացոլանքը հայտնվում է հայելու մեջ, հավատացեք՝ այն կարող է դառնալ բաց դարպաս բացասական էներգիայի համար։
Ասում են, որ դա կարող է բերել անախորժությունների՝ թե՛ առողջական, թե՛ անձնական հարաբերություններում։ Լավագույն լուծումը՝ ննջասենյակում ընդհանրապես չունենալ հայելի կամ այն թաքցնել պահարանի ներսում։ Գիշերը հայելու առջև քնելը նույնն է, ինչ շփվել անտեսանելի, ոչ միշտ բարեհաճ ուժերի հետ։

Ինչու չի կարելի բույսեր պահել ննջասենյակում
Բույսերը ցերեկը հրաշալի դաշնակիցներ են՝ մաքրում են օդը, գեղեցկացնում միջավայրը։ Բայց գիշերը նրանք այլ են։ Արեւի լույսի բացակայության պայմաններում բույսերը սկսում են շնչել մեր պես՝ սպառելով թթվածին։ Եվ եթե պատուհանը փակ է, դուք կարող եք գիշերը բառացիորեն «շնչել բույսերի հետ կռվելով»։

Բացի այդ, որոշ ծաղիկների ուժեղ բույրը կարող է առաջացնել գլխացավ կամ խանգարել քունը։ Հետևությունը պարզ է՝ ննջասենյակը թողեք թարմ ու մաքուր օդի համար, ոչ թե ծաղկաբույր մթնոլորտի։

Ինչու չի կարելի քնել գլուխը դեպի պատուհանը
Տատիկները կհիշեցնեն՝ երբ գլուխդ պատուհանին ես տալիս, գիշերվա չար ոգիները կարող են ներս «նայել» ու փորձել խուժել քո ներսը։ Հավատալ դրան, թե ոչ՝ ձեր գործն է։ Բայց մի բան ակնհայտ է՝ պատուհանի կողքին քնելը կարող է անհանգստացնել՝ մրսելուց մինչև լույսի տակ քնելու խնդիրներ։ Իսկ հին հավատալիքներն այս ամենին ավելացնում են մի նոտա խորհրդավորության․ գիշերը պատուհանը շատ ավելի շատ բան կարող է «տեսնել», քան ցերեկը։

Ինչու չի կարելի քնել լույսի ներքո
Սա ոչ միայն հավատալիք է, այլ գիտականորեն ապացուցված փաստ։ Մեր մարմինը գիշերը պետք է ամբողջությամբ անջատի օրվա ռեժիմը՝ վերականգնվելու համար։ Լույսի ամենաթեթև ճառագայթը, անգամ փողոցի լապտերի արտացոլանքը, կարող է խանգարել մելատոնինի՝ «քնի հորմոնի» արտադրմանը։

Արդյունքը՝ անխոր քուն, հոգնածություն, օրվա ընթացքում ավելորդ սով, սթրեսի հանդեպ խոցելիություն։ Խորհուրդ է տրվում մութ վարագույրներ ունենալ կամ քնելու դիմակ օգտագործել՝ եթե լրիվ մթություն ապահովելն անհնար է։

Ինչու չի կարելի քնել հագուստով
Մինչ որոշ մարդիկ իրենց հարմար են զգում հագուստով քնելիս, մասնագետներն ասում են՝ մերկ քնելը բազմաթիվ առավելություններ ունի։ Առանց հագուստի քնելիս օրգանիզմը ավելի լավ է կարգավորում ջերմաստիճանը, ակտիվանում է մելատոնինի և աճի հորմոնի արտադրությունը, ինչն օգնում է վերականգնել բջիջները, պահպանել մաշկի ու մազերի առողջությունն, ինչպես նաև նվազեցնել սթրեսի հորմոն՝ կորտիզոլի մակարդակը։

Բացի այդ, մերկ քնելը խթանում է ազատության և թեթևության զգացողությունը, ինչը հոգեբանական տեսակետից նույնպես կարևոր է։ Մի խոսքով՝ երբ մարմինը հանգիստ է, հոգին էլ է հանգստանում։