Գիտնականները հայտնել են Արեգակի վրա ակտիվության գլոբալ աճի մասին

Ռուսաստանի ԳԱԱ. Արեգակի վրա սկսվել է բռնկումների ակտիվության արագ աճ։

Հուլիսի 11-ի կեսօրից սկսած Արեգակի վրա նկատվում է ակտիվ կենտրոնների թվի և մակերեսի արագ աճ, այդ թվում՝ նաև հակառակ կողմում, որն անտեսանելի է Երկրից։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակի աստղագիտության լաբորատորիայի կայքը։

Հրապարակման մեջ նշվում է, որ այս պահին Արեգակի ակտիվությանը հետևում է Solar Orbiter տիեզերական սարքը։

«Հուլիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Արեգակի վրա գրանցվել է 17 բռնկում, ինչը համապատասխանում է հուլիսի միջին ցուցանիշների համեմատ՝ մոտավորապես երեք անգամ աճին», — նշված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի ԳԱԱ տվյալներով՝ Արեգակի ակտիվության փոփոխությունը գլոբալ բնույթ է կրում։

Մինչ այս բրիտանացի և ամերիկացի ֆիզիկոսների խումբը հայտնել էր, որ տիեզերական օբյեկտների անսովոր տեսակ՝ «մութ թզուկները», կարող են մարդկությանը մոտեցնել տիեզերքի ամենամեծ առեղծվածներից մեկի՝ մութ նյութի բնույթի բացահայտմանը։ Աստղաֆիզիկոսների հաշվարկներով՝ նման օբյեկտները ձևավորվում են շագանակագույն թզուկներից՝ այսպես կոչված «անհաջողված աստղերից», որոնք չափազանց փոքր են՝ թերմոջառուցման ռեակցիաներ պահելու