Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ավագ դստերը՝ 12-ամյա Նորթ Ուեսթին, լուսանկարել են Նյու Յորքում վառ ու արտահայտիչ կերպարանքով։ Աղջիկը կրում էր տպագրով շապիկ և մինի-փեշ, որոնք համադրել էր Rick Owens-ի մարզակոշիկների, Balenciaga-ի ակնոցների և զանգվածային զարդերի հետ։ Սակայն կերպարի գլխավոր առանձնահատկությունը երկար կապույտ հյուսերն էին և, ինչպես պարզ է, ժամանակավոր դաջվածքները, որոնք ամբողջությամբ ծածկել էին նրա ձեռքերն։
Պապարացիները Նորթին լուսանկարել են այն պահին, երբ նա զբոսնում էր իր ընկերուհիների հետ ու գնումներ կատարում։ Ծնողները կողքին չէին, բայց աղջկան ուղեկցում էին անվտանգության աշխատողները։

![]()
Նորթն արդեն հաճախ է միայնակ հայտնվում հանրության առաջ, և ամեն անգամ նրա կերպարները մեծ ուշադրություն են գրավում։ Շատերը կարծում են, որ աղջիկը չափազանց հասուն տեսք ունի ու նույն կերպ էլ հագնվում է։ Այս շրջանում Նորթն ակտիվորեն փորձարկում է իր ոճը և արտաքին տեսքը՝ ներշնչվելով, այդ թվում, ասիական մշակույթից ու անիմեից։ Հնարավոր է՝ նրա վրա ազդեցություն է ունեցել նաև Քանյե Ուեսթի «ճապոնական» շրջանը, քանի որ վերջին տարիներին նա երկար ժամանակ է անցկացնում Տոկիոյում իր կնոջ՝ Բիանքա Ցենսորիի հետ։ Նա այնտեղ նոր ալբոմ է ձայնագրում և ֆիլմ նկարահանում մի ճապոնացի նկարիչուհու հետ։
Նորթը հաճախ է այցելում հորը և մասնակցում նրա նախագծերին։ Մայրիկի պահանջով, մորաքույրը՝ Բիանկան, Նորթի ներկայությամբ միշտ հագնված է։ Սակայն երբ Նորթը նրա կողքին չէ, Բիանկան հաճախ է հայտնվում հասարակության առաջ կիսամերկ տեսքով՝ ինչի համար, ինչպես վերջերս պարզվել է, ամուսինը նրան վճարում է։ Այդ վարքագիծը զայրացրել է ճապոնացիներին։
![]()
Նորթ Ուեսթ և Մոլլի Սանտանա
![]()
Նորթ Ուեսթ ընկերուհիների հետ
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չորս երեխա ունեն։ Բաժանությունից հետո երեխաները մնացել են մոր հետ, բայց հաճախ ժամանակ են անցկացնում հոր հետ։ Քանյեն պարբերաբար քննադատում է Քիմին՝ մեղադրելով նրան երեխաներին սխալ դաստիարակելու և իրեն նրանցից հեռու պահելու համար (մի անգամ նույնիսկ մեղադրեց նրան երեխաների սեռական շահագործման մեջ)։ Վերջերս նա նաև հայտարարեց, որ չէր ցանկացել Քիմից երեխաներ ունենալ։ Սակայն, այս ամենից անկախ, Քանյեն լավ հարաբերություններ ունի բոլոր երեխաների հետ, և հատկապես սերտ կապ ունի Նորթի հետ, ով իսկապես պաշտում է հորը։ Քիմը, իր հերթին, իրեն «միայնակ մայր» է համարում։