Թուզը հրաշքներ է գործում օրգանիզմում. դուք այլևս նույնը չեք լինի

Թուզ ուտելու իսկական պատճառները․ ոսկե մրգի ազդեցությունը օրգանիզմի վրա🍈

Թզի սեզոնը մոտենում է, և սա հենց այն ժամանակն է, երբ պետք է հիշենք՝ այս անուշահամ պտուղը ոչ միայն համեղ է, այլ նաև մի ամբողջ բնական դեղատան արժեք ունի։ Բայց արդյո՞ք մենք գիտենք, թե իրականում ինչ ենք ուտում…

Թզով բուժվում էին դեռ հին ժամանակներում

Թուզը հնուց հայտնի է իր հակաբորբոքային, ջերմիջեցնող և հանգստացնող հատկություններով։ Մրսածությու՞ն, անգինա՞, բորբոքումնե՞ր — թզով կարելի է զգալիորեն թեթեւացնել այդ ախտանիշները։

Դա դեռ ամենը չէ։ Պտուղն իրականում հարուստ է պեկտինով, կարոտինով, պղնձով ու երկաթով՝ նյութեր, որոնք ակտիվորեն մասնակցում են օրգանիզմի վահանագեղձի, սրտի, արյան և իմունային համակարգի ճիշտ գործունեությանը։ Բայց պետք չէ մոռանալ՝ թուզը նաև բնական շաքարի ռումբ է։

Ինչպես ընտրել ճիշտ թուզ

Թուզ գնելիս ուշադրություն դարձրեք՝ պտուղը չպետք է ունենա փոսիկներ, ճաքեր կամ բորբոսնած հատվածներ։ Թարմ թուզը դյուրաբեկ է ու պահվում է ընդամենը 2-3 օր։ Այո՛, այն այնքան նուրբ է, որքան արդյունավետ։

 Սրտի ընկեր ու քաղցի հմայիչ հսկիչ

Թզի օգտակարությունը հատկապես երևում է սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում։ Կալիումի բարձր պարունակության շնորհիվ այն կարգավորում է սրտի աշխատանքը և նվազեցնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Միաժամանակ, թուզը հարուստ է բջջանյութով և կարող է հեշտությամբ հագեցնել քաղցը՝ առանց ծանրաբեռնելու ստամոքսը։ Այն իդեալական է որպես թեթև ընդմիջման տարբերակ, հատկապես գրասենյակում կամ ճանապարհին։

Խումարի դեմ՝ թուզ, ոչ թե հաբեր

Իզուր չէ, որ որոշ մարդիկ նախընտրում են խումարից ազատվելու ոչ թե դեղահաբերով, այլ թզով։ Թզի կազդուրող եռյակը՝ կալիում, մագնիում և կալցիում, օգնում է վերականգնել օրգանիզմը՝ նվազեցնելով գլխացավը, սրտխառնոցը և ընդհանուր թուլությունը։

Բացի այդ, թուզը հիանալի լուծողական, միզամուղ և ջերմիջեցնող միջոց է։ Եվ քանի որ այն պարունակում է ավելի շատ երկաթ, քան խնձորը՝ իդեալական է անեմիայի դեմ պայքարի համար։

Սև թուզ՝ առողջության անփոխարինելի աղբյուր

Սև թուզը պարունակում է հսկայական քանակությամբ օգտակար նյութեր։ Չորացրած վիճակում այն դառնում է մի ամբողջ բնական էներգետիկ` լի սպիտակուցով, գլյուկոզայով, երկաթով, կալցիումով, վիտամիններով ու օրգանական թթուներով։

Մեկ հատ սև թուզ՝ և դուք ստանում եք օրական բջջանյութի նորման։ Բացի այդ, թզում պարունակվող ֆիցինֆերմենտը քայքայում է թրոմբների սպիտակուցը, կանխելով դրանց առաջացումը և նպաստելով արյան նորմալ շրջանառությանը։

 Սպիտակ թուզ՝ մեղմ համ, հզոր ազդեցություն

Սպիտակ թուզը հատկապես օգտակար է հասուն վիճակում։ Չափազանց քաղցր ու հյութալի այս տեսակը շատ նուրբ է և պահման տեսանկյունից՝ պահանջկոտ։ Բայց դրա օգտակար հատկությունները միանգամայն արդարացնում են այդ նրբությունը։

Հենց սպիտակ թզից են պատրաստում լավագույն չիրերը՝ որոնք ոչ պակաս օգտակար են։ 70% բնական շաքարներ, օմեգա-3, օմեգա-6 և ֆիտոստերոլ՝ չորացրած թուզն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, մաքրում է աղիքները և խթանում նյութափոխանակությունը։

Բայց զգուշացե՛ք

Թզի քաղցրությունը ոչ միշտ է անվտանգ։ Մեծ քանակությամբ շաքար պարունակելու պատճառով այն չի խորհուրդ տրվում շաքարախտով հիվանդներին։ Բացի այդ, խոցեր, գաստրիտ, աղեստամոքսային խնդիրներ ունեցողները նույնպես պետք է զգույշ լինեն։