Մոր սիրուց զրկված, բայց աշխարհի սրտերում թագավորող՝ այս փոքրիկ հրաշքը հիմա համացանցի սիրտն է

Աստծո պահած փոքրիկը՝ առանց անունի, բայց արդեն միլիոնավոր սրտերի մեջ 🕊️

Նա չունի անուն։ Չունի ծնողներ, հարազատներ, չունի նույնիսկ իրավունքի ձայն աշխարհում։ Բայց այսօր այս 940 գրամ կշռող մանուկը դարձել է համացանցի հույսն ու սիրելին։ Շատերն են ասում՝ «Աստծո պահած է»… որովհետև միայն հրաշք կարող էր փրկել նրան այն ամենից, ինչի միջով նա անցել է։

25-ամյա կինը, ով չէր ցանկանում երեխա ունենալ, հղիության ընդամենը 14-րդ շաբաթում սկսել է չինական հաբերի ընդունումը՝ հղիությունը դադարեցնելու համար։ Բայց երբ զգաց պտղի շարժումները, փորձեց ամեն ինչ՝ նրան ոչնչացնելու համար։ Վերջիվերջո դիմեց արհեստական ընդհատման։ Բայց բարձունքներից վեր իջած հրաշքն այս անգամ որոշել էր ապրել։ Եվ ապրել՝ հակառակ ամեն ինչի։

Երբ բժիշկները պարզեցին, որ երեխան ողջ է, նրանց լեզուն չէր պտտվում նրան «պտուղ» անվանել։ Չնայած նրան, որ նրա օրգանների մեծ մասը դեռ չձևավորված է, և կյանքը կախված է բժշկական սարքավորումներից, փոքրիկը պայքարում է՝ ուժեղ, համառ և լուռ։

Նա դեռ չի կարողանում կուլ տալ։ Նա ապրում է բժիշկների հոգատարության մեջ, դարձել է ողջ անձնակազմի փոքրիկ սրտի թելիկը։ Նրան պարզապես «Փոքրիկ» են անվանում։ Իսկ մայրը… նա հեռացել է, լքել է նրան հենց հիվանդանոցում։

Ախր ինչպես չցավես, երբ գիտես՝ այսպիսի հրաշքներից շատերը լքում են, մինչդեռ աշխարհում հազարավոր ընտանիքներ տարիներ շարունակ երազում են փոքրիկի մասին։ Իսկ այս մանուկը՝ չնայած ծնողների անսրտությանը, հիմա մխիթարում է ողջ համացանցին, հիշեցնելով՝ կյանքը երբեմն հաղթում է ամեն ինչին…