Վանգան ու «կենդանի Նոստրադամուսը» նույն սարսափելի գաղտնիքն են բացահայտել 2025-ի համար․ ինչ է սպասվում մարդկությանը։
Հայտնի բուլղարացի պայծառատես Վանգան և բրազիլացի էքստրասենս Աթոս Սալոմեն, որին միջազգային մամուլում արդեն կոչում են «կենդանի Նոստրադամուս», զարմանալիորեն համընկնող կանխատեսումներ են արել 2025 թվականի վերաբերյալ։ Եվ այդ կանխատեսումները՝ մեղմ ասած, հուսադրող չեն։ Այս մասին գրում է New York Post-ը։
Հոդվածում նշվում է, որ Վանգան, մահացած լինելով դեռ 1996 թվականին, ապագայի համար թողել է մի շարք կանխատեսումներ, որոնց մի մասը ի հայտ է գալիս միայն հիմա։ Նրա խոսքերով՝ 2025-ը բեկումնային տարի է լինելու ողջ մարդկության համար։ Նա կանխագուշակել էր, որ այդ տարում մարդիկ առաջին անգամ իրական կապ կհաստատեն այլմոլորակային էակների հետ։ Ըստ Վանգայի՝ այդ շոկային իրադարձությունը տեղի կունենա համաշխարհային մասշտաբի սպորտային մրցաշարի ժամանակ, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված կլինի մեկ կետի վրա։
Իսկ ահա Աթոս Սալոմենը՝ ժամանակակից ամենահայտնի տեսնողներից մեկը, միանում է այս կանխատեսմանը՝ նշելով, որ արհեստական բանականության և տիեզերական տեխնոլոգիաների արագ զարգացումը արդեն հասունացնում է առաջին շփումը այլմոլորակայինների հետ։ Ըստ նրա՝ դա կարող է տեղի ունենալ ոչ թե ապագայում, այլ հենց այս՝ 2025 թվականին։
Բայց ամենաանհանգստացնող հատվածը դեռ առջևում է։ Սալոմեն նաև զգուշացնում է, որ նույն տարում աշխարհը կարող է մխրճվել նոր պատերազմի մղձավանջի մեջ՝ Երրորդ համաշխարհայինի։ Նրա կանխատեսման մեջ հատուկ տեղ է տրված նաև արհեստական բանականությանը, որն ըստ էքստրասենսի՝ կդառնա անկառավարելի ուժ և կվերածվի իրական սպառնալիքի մարդկությանը։
Մի՞թե մենք կանգնած ենք պատմության նոր և մութ էջի շեմին։ Թե դա ընդամենը նախազգուշացում է՝ ժամանակ մտածելու և փոխվելու համար։