Ելենա Մալիշևան բացահայտում է գունավոր հարստություն. դեղին պղպեղը՝ երիտասարդ մաշկի, ամուր անոթների և սուր տեսողության գաղտնիքը։
Հանրահայտ «Ապրիր առողջ» հաղորդման շրջանակում Ելենա Մալիշևան ու նրա մասնագետների թիմը ներկայացրել են մթերք, որը կարող է իրական հրաշքներ գործել մեր օրգանիզմում։ Եվ դա ոչ թե սուղ հասանելի դեղամիջոց է, այլ սովորական՝ սակայն շատ թերագնահատված դեղին բուլղարական պղպեղ։
Մալիշևան ընդգծում է՝ հենց դեղին գույնն է իրապես կարևորը։ Պարզվում է՝ այս պայծառ բանջարեղենի ընդամենը 100 գրամը պարունակում է վիտամին C-ի օրական չափաբաժնի եռակի քանակությունը։ Իսկ եթե այն կտրատեք և սառեցնեք, վիտամինի պարունակությունն ավելանում է անգամ տասնապատիկ՝ դառնալով գրեթե «բնական մուլտիվիտամինային հաբ»։
Ի՞նչ է ստանում մեր մարմինը
🔸 Ամուր անոթներ և առողջ սիրտ։
Սրտաբան Հերման Գանդելմանի խոսքով՝ վիտամին C-ն պաշտպանում է անոթները փխրունությունից։ Նրա պակասը կարող է դրսևորվել լնդերի արյունահոսությամբ ու այլ վտանգավոր հետևանքներով։
🔸 Երիտասարդ մաշկ առանց կնճիռների։ Իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսի խոսքերով՝ վիտամին C-ն խթանում է կոլագենի արտադրությունը, ինչը պահպանում է մաշկի ամրությունն ու ձգվածությունը՝ նույնիսկ տարիքի ընթացքում։
🔸Սուր տեսողություն։ Ակնաբույժ Կոնովալովը նշում է՝ եթե արյան մեջ վիտամին C-ի մակարդակը ցածր է, մեծանում է կատարակտի առաջացման հավանականությունը՝ 64%-ով։
Եզրակացություն. Մի անտեսեք դեղին պղպեղը։ Այն կարող է դառնալ ձեր ամենօրյա բնական պաշտպանն առողջության, երիտասարդության և գեղեցկության ճանապարհին։