Աստղագուշակ հոկտեմբերի 4-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զարմանալի օր է, որից իսկապես հնարավոր է մեծ արդյունքներ ակնկալել: Այսօր ձեր համառությունն ու ինքնատիրապետումը կդառնան անփոխարինելի գործիքներ: Դուք ոչ միայն հրաշալի գլուխ կհանեք ձեր սեփական գործերից, այլև կարող եք ճիշտ ու փայլուն ղեկավարել նրանց, ովքեր սպասում են ձեր խորհուրդներին: Այսօր ձեզ կլսեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր սովորաբար անկախ որոշումներ են ընդունում:

Դուք հեշտությամբ ուշադրություն կգրավեք: Ձեր խոսքերն ու արարքները կարող են հիացմունք առաջացնել, և մարդիկ կզարմանան ձեր ներուժից: Օրվա փորձերը ցույց կտան, որ դուք պատրաստ եք արդարացնել ամենաբարձր ակնկալիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վառ ու ոչ սովորական օր է: Ձեր մտքում կծագի ցանկություն փորձել նոր, հետաքրքիր բաներ և ստանալ հիանալի տպավորություններ: Մի փոքր ծախս կպահանջվի, բայց կարևոր է շատ չտարվել ու պահպանել առողջ բանականությունը: Օրը կարող է լինել լի բարդ, բայց հետաքրքիր գործերով, և հին ընկերները կօգնեն գլուխ հանել դրանցից:

Օրվա երկրորդ կեսը հատկապես հարմար է մտերիմների հետ շփվելու համար, դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք, և ցանկացած տարաձայնություն կլուծվի հեշտությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հատուկ օր է կարևոր հանդիպումների համար: Դուք կկարողանաք թողնել հաճելի տպավորություն, և ամեն ինչ կանցնի սպասվածից լավ: Հնարավոր են նոր, հետաքրքիր առաջարկներ ուսման կամ աշխատանքի հետ կապված: Օրը հարմար է փոքր, բայց կարևոր փոփոխություններ մտցնելու կյանքի մեջ:

Դուք հեշտությամբ կհասկանաք շրջապատողներին, կկռահեք նրանց իրական ցանկությունները և կարող եք քննարկել կարևոր հարցերը առանց վախենալու տարաձայնություններից: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոգեշնչող օր է, երբ կզգաք ձեր ներուժը ու ուժը: Հաճելիորեն կստացվի գլուխ հանել երկար ժամանակ ձգվող խնդիրներից, հաջողության կհասնեք բարդ գործում: Երևակայությունն ու հնարամտությունը կօգնեն ձեզ լուծել այն, ինչ մյուսների համար անհնարին է թվում: Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ ծրագրեր քննարկելու համար: Անսպասելի այցերը կարող են ուրախացնել ու նոր գաղափարներ բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով և լավ նորություններով: Ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն, ու չարժե դրանցից որևէ մեկը բաց թողնել: Ձեր աշխատանքը կդառնա ցուցադրման լավագույն հարթակը, և շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Կհաջողվի արագ գլուխ հանել տնային գործերից, ստանձնել այն, ինչ երկար ժամանակ հետաձգվել էր, և արդյունքը սպասվածից էլ լավ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հագեցած օր է, լի էներգիայով և նոր մտքերով: Դուք պատրաստ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Բարդ հարցերի պատասխաններ կգտնվեն հեշտությամբ, ազդեցիկ մարդկանց աջակցությամբ կհաղթեք մրցակցին:

Օրը հարմար է հյուրեր ընդունելու, ընտանեկան տոներ կազմակերպելու և նոր ընկերներ ձեռք բերելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է նրանց համար, ովքեր կարողանում են հանգստություն պահպանել ցանկացած պայմաններում: Օրվա մանր-մունր դժվարությունները չեն խանգարի ձեր տրամադրությանը: Հին ծրագրերին վերադառնալը այժմ ավելի արդյունավետ կլինի, իսկ մտերիմներից լավ նորություններ կհասնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ օր է, բազմապրոֆիլ գործերով լի: Բարդ կլինի կենտրոնանալ մեկի վրա, բայց ինտուիցիան ու ճարպկությունը կօգնեն ճիշտ կողմնորոշվել: Նոր ու անսպասելի ծանոթություններ կարող են օգտակար լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ, բայց արդյունավետ օր: Դուք ստեղծագործական մոտեցում կունենաք դժվար գործերին և կհաջողեք իրագործել վաղուց մտածածը: Նոր սիրային հետաքրքրություններ կամ անսպասելի հանդիպումներ կարող են գեղեցկացնել օրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր նախաձեռնող լինելու համար: Ձեր գաղափարները կհասկանան շրջապատողները, ու հաջողությամբ կիրականացվեն: Ժամանակ կմնա նաև հանգստի և հաճելի ժամանցի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար է մտածածը կյանքի կոչելու համար: Սխալները կուղղվեն, վեճերը կմարեն, իսկ օրվա կեսին կհայտնվեն նոր հետաքրքիր առաջարկներ: Համբերությունը կլինի ձեր ուժը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հեշտ չի լինելու, բայց հետաքրքիր և ուսուցողական օր: Միաժամանակ մի քանի գործով զբաղվելուց հետո կարող եք կարևոր ինֆորմացիա ստանալ ու լուծել վաղուց անհասկանալի խնդիրներ: Հետո հանգստացեք և հաճելի գործողություններով լիցքավորվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։