Մտահոգիչ վիճակագրություն. 45-ից հետո կանայք ավելի հաճախ են հանդիպում ծանր հիվանդություններին
Ռոտերդամի բժշկական կենտրոնի նոր հետազոտությունը բացահայտում է զարմանալի և միաժամանակ մտահոգիչ փաստեր: CNN-ի փոխանցմամբ, 45 տարեկանից բարձր յուրաքանչյուր երկրորդ կին և յուրաքանչյուր երրորդ տղամարդ ենթակա են դեմենցիայի, Պարկինսոնի հիվանդության կամ ինսուլտի:
Մեծածավալ հետազոտություն
12,102 մասնակցով հետազոտությունն իրականացվել է 1990-ից 2016 թվականների ընթացքում: Արդյունքում պարզվել է հետևյալը.
— 1,489 մարդու մոտ հայտնաբերվել են դեմենցիայի նշաններ,
— 1,285-ը տարել են ինսուլտ,
— 263-ի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն:
Կանայք ավելի խոցելի են
Հետազոտության արդյունքներով՝ կանանց մոտ այս հիվանդությունների հավանականությունը կազմում է 48.2%, մինչդեռ տղամարդկանց մոտ ռիսկը ավելի ցածր է՝ 36.3%:
— Դեմենցիա. Կանանց մոտ այս հիվանդությունը հայտնաբերվել է 25.9%-ի, իսկ տղամարդկանց մոտ՝ ընդամենը 13.7%-ի մոտ:
— Պարկինսոնի հիվանդություն. Սա ավելի հազվադեպ հանդիպող խնդիր է, որը ախտորոշվել է 3.3%-ի (կանայք) և 3.6%-ի (տղամարդիկ) մոտ:
Այս տվյալները մեկ անգամ ևս հիշեցնում են, որ առողջ ապրելակերպը և պարբերական բժշկական ստուգումները կարևոր են՝ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար: Ժամանակին կանխարգելումը կարող է շատերի կյանքը փոխել։
Ապրեք առողջ, հոգ տարեք ձեր առողջության մասին: