2026 թվականը Կրակե Ձիու տարին է՝ յուրահատուկ էներգիայով և ուժեղ դինամիկայով: Այս տարրը և նշանը համատեղվում են յուրաքանչյուր 60 տարին մեկ՝ նախորդ անգամը եղել է 1906 և 1966 թվականներին։
Չինական Նոր տարին չի սկսվում հունվարի 1-ին՝ այն կախված է լուսնային ցիկլից: 2026 թվականին Կրակե Ձիու տարին կսկսվի փետրվարի 17-ին և կավարտվի 2027 թվականի փետրվարի 5-ին։
Կենդանիների տեսանկյունից առավելագույն դժվարությունների հավանականություն կա Կապիկի, Վագրի, Առնետի և Ձիու տարում ծնվածների համար: Նոր տարին նրանց համար կարող է բերել փորձություններ և անկայունություն:
Բայց մի՛ հուսահատվեք. ամենակարևորն այն է, թե ինչ տրամադրությամբ և մոտեցմամբ եք դուք դիմագրավում մարտահրավերներին: Ի վերջո, հենց ձեր մոտեցումն է որոշելու, թե ինչով կշարունակվի այս տարին ձեր կյանքում: