«Արդեն 29, թե՞ դեռ 29». Էլեն Ասատրյանը տարեդարձը նշել է Շրի Լանկայում

Դերասանուհի Էլեն Ասատրյանը ծննդյան տարեդարձին նոր տպավորությունների հետեւից ուղեւորվել է Շրի Լանկա: 29-ամյակը դերասանուհին նշել է Հնդկական օվկիանոսի ափին:

Ուղեւորության ընթացքում արված տրամադրություն փոխանցող լուսանկարներով նա կիսվել է Ինստագրամի իր էջում: Կադրերում կտեսնեք տեղացիներին, կենդանիներն ու գեղեցիկ բնությունը:

«Արդեն 29, թե՞ դեռ 29, չգիտեմ… Բայց ես ապրում եմ, շնչում, սիրում կյանքը, մոլորակն ու մարդկանց հենց այս պահին»,- գրել է նա:

Էլեն Ասատրյանն առանձին հրապարակում է նվիրել փղին՝ գրելով. «Ամենազգացմունքային ու բարի հսկան»:

Դերասանուհին ամռանը նշանադրվել է. հունիսին ամուսնության առաջարկություն էր ստացել Թունիսում հանգստի ժամանակ: Այս ուղեւորության ընթացքում էլ է նրան ուղեկցում սիրելին: