47-ամյա Նևեն Սիգանովիչը բնակվում է Խորվաթիայում։ Այս տղամարդը վառ օրինակ է այն բանի, որ տարիքային փոփոխությունները կարող են անհանգստացնել ոչ միայն կանանց։ Նևենը, դեռ 22 տարեկանում նկատելով փոքրիկ տարիքային փոփոխություններ, անմիջապես սկսեց դիմել պլաստիկ վիրահատությունների։ Բայց միայն դրանով նա չսահմանափակվեց․․․
Նևեն Սիգանովիչը արդեն 25 տարի է, ինչ օգտվում է ոչ միայն պլաստիկ վիրաբույժների ծառայություններից, այլև դիմում է տարբեր կոսմետիկ պրոցեդուրաների, օրինակ՝ ֆիլլերների։ Տղամարդը իր կյանքի ընթացքում անցել է դեմքի ձգման, քթի, շուրթերի և կզակի ուղղման, ինչպես նաև որովայնի մոդելավորման վիրահատություններ, ինչի արդյունքում սկսել է հիշեցնել Քեն տիկնիկին։


Հավելենք, որ Նևենը աշխատում է որպես ոճաբան։ Մանկության տարիներին նա եղել է գիրուկ երեխա, ինչի պատճառով դժվարություններ է ունեցել հասակակիցների հետ շփման մեջ։ Սա էլ պատճառ է դարձել, որ Նևենը որոշի փոխել իր արտաքին տեսքը՝ նախ նիհարելով, ապա դիմելով նաև այլ մեթոդների։


