Խոյ
Այս օրը կարող է բերել փոքր փորձություններ՝ որպես ներքին ուժը ստուգելու միջոց։ Անախորժությունները կծագեն հանկարծակի, սակայն դրանք չեն ունենա ճակատագրական շարունակություն, եթե դուք կարողանաք պահել ներքին լռությունն ու հավասարակշռությունը։ Տիեզերքը ձեզ զգուշացնում է՝ մի արձագանքեք սադրանքներին, մի թողեք, որ հույզերը առաջնորդեն ձեզ։
Ֆինանսական դաշտում զգուշավոր եղեք. յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է ունենալ անցանկալի հետևանք։ Ճանապարհորդությունները ցանկալի է ծրագրել միայն օրվա առաջին կեսին։ Երեկոն պատկանում է մարմնին ու հոգուն․ մերսումներ, առողջարարական կամ կոսմետիկ պրոցեդուրաներ, յոգա կամ պարզապես լռություն։ Ձեր էներգիան վերականգնման կարիք ունի։
Ցուլ
Օրվա առաջին կեսը կարող է թվալ անհանգիստ, սակայն մի շտապեք եզրակացություններ անել։ Տիեզերքը դանդաղ, բայց հաստատուն կերպով փոխում է իր հոսքը ձեր օգտին։ Դրական էներգիան աստիճանաբար կուժեղանա, և դուք կզգաք, թե ինչպես է ամեն բան իր տեղն ընկնում։
Անսպասելի հյուրեր կարող են հայտնվել ձեր դռանը՝ հիշեցնելով անցյալից մնացած ջերմ կապերը։ Երեկոն խոստանում է ռոմանտիկ շշուկներ և անակնկալներ։ Այն, ինչ արդեն կորած էիք համարում, կարող է նորից կյանք ստանալ։ Սիրահարված Ցուլերը կհայտնվեն զգացմունքային ներդաշնակության մեջ։ Օրը օրհնված է ընտանիքի և ընկերական կապերի ամրապնդման համար։
Երկվորյակ
Օրվա սկզբում կարող են ի հայտ գալ փորձություններ, սակայն դուք մենակ չեք։ Մտերիմների աջակցությունը դառնում է ձեր պաշտպանիչ վահան։ Այն գործը, որին սիրտ ու հոգի եք դրել, կարող է բերել լուրջ հաղթանակ։
Սա մարդկանց հետ կապեր ստեղծելու, խոսքերով կամ հայացքով կամուրջներ կառուցելու օր է։ Ձեր կենսական ներուժը բարձր է, տրամադրությունը՝ լուսավոր։ Շատերը հաջող գնումներ կանեն կամ պարզապես կզգան, որ կյանքը նորից հետաքրքիր է դառնում։
Խեցգետին
Օրը ձեզ բարեհաճ է։ Անգամ ամենահամարձակ ծրագրերը կարող են իրականություն դառնալ, եթե դուք հավատաք դրանց։ Աստղերը կանգնած են ձեր թիկունքում, իսկ մտերիմները՝ ձեր կողքին։
Ձեր էներգիան բարձր է, առողջական լուրջ խնդիրներ չեն սպասվում։ Դուք այսօր ունակ եք լեզու գտնել անգամ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում դժվար էր շփվել։ Շատերը կդիմեն ձեզ խորհրդի համար, որովհետև դուք ունեք հազվագյուտ հատկություն՝ պահպանել խաղաղություն նույնիսկ ամենախրթին իրավիճակներում։
Առյուծ
Այս օրը ձեզ հուշում է չվախենալ մեծ քայլերից, բայց պատրաստ լինել ճանապարհի փորձություններին։ Խոչընդոտները կծագեն, սակայն դրանք ձեզ չեն կոտրի։ Ձեր ներքին ուժն ու կամքը թույլ կտան հաղթահարել դժվարությունները և հասնել ցանկալի արդյունքի։
Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ հանդիպումներ կամ չնախատեսված ծախսեր։ Մարմինը կարող է արձագանքել հոգնածությամբ, նույնիսկ փոքր ծանրաբեռնվածությունից։ Լսեք ձեր մարմնի ազդանշանները և մի գերագնահատեք ձեր ուժերը։
Կույս
Օրը կարող է թվալ ծանր և անկանխատեսելի։ Դուք պատրաստ եք դժվարություններին, բայց Տիեզերքը կարող է ներկայացնել նաև անսպասելի փորձություններ։ Ֆինանսական ոլորտում զգուշություն է պահանջվում. անհաջող գործարքների վտանգ կա։
Ձեր ներսում կուտակված լարվածությունը կարող է արտահայտվել դյուրագրգռությամբ։ Հնարավոր են վեճեր մտերիմների հետ։ Թեև դուք արագ եք մոռանում վիրավորանքները, մյուսները կարող են երկար հիշել։ Փորձեք խոսքերից առաջ լսել ձեր լռությունը։
Կշեռք
Օրվա առաջին կեսը բացում է հնարավորությունների դուռը։ Դուք արագ եք ընկալում նոր տեղեկատվությունը և հաջողությամբ լուծում նույնիսկ անծանոթ խնդիրները։ Շատերը կզարմանան ձեր ճկունությամբ ու խելամտությամբ։
Երեկոյան խորհուրդ է տրվում սահմանափակել որոշ շփումներ։ Դատարկ խոսակցությունները կարող են խլել ձեր էներգիան։ Եղանակային փոփոխություններին զգայուն Կշեռքները կարող են զգալ ինքնազգացողության վատթարացում։ Լսեք ձեր մարմնին և խնայեք ուժերը։
Կարիճ
Այս օրը շտապելու համար չէ։ Յուրաքանչյուր քայլ պետք է լինի մտածված։ Տարեցների հետ զրույցները կարող են բացել նոր հեռանկարներ՝ անցյալի պատմությունների միջոցով փոխելով ներկայի ընկալումը։
Նախապես ծրագրած ուղևորությունները բարեհաջող կլինեն, սակայն անսպասելի առաջարկներից լավ է հեռու մնալ։ Տանը անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել ներքին հավասարակշռությունը։ Երեկոյան կարող են ծնվել գաղափարներ, որոնք շուտով կդառնան իրականություն։
Աղեղնավոր
Օրվա առաջին կեսը լի է անակնկալ հանդիպումներով ու վերամիավորումներով։ Մարդիկ, որոնց վաղուց կարոտել եք, կարող են նորից հայտնվել ձեր կյանքում։ Ձեր անկեղծությունն այսօր մագնիսական ուժ ունի։
Սա հիանալի օր է սիրո և նոր ծանոթությունների համար։ Օրվա երկրորդ կեսին դուք կմտնեք գործնական ռեժիմի մեջ՝ կենտրոնանալով կարևոր հարցերի վրա։ Ֆինանսական խնդիրների լուծումն ու խոշոր գնումները բարեհաջող կլինեն։
Այծեղջյուր
Լարված օր է, սակայն Տիեզերքը ձեզ ամբողջությամբ չի լքում։ Հաճելի պահեր անպայման կլինեն։ Նույնիսկ եթե ստիպված եք զիջումների գնալ, ձեր ներքին կայունությունը կմնա անխախտ։
Վեճերը մտերիմների հետ դժվար է խուսափել։ Ձեր խոսքերը կարող են ավելի կտրուկ հնչել, քան նախատեսել եք։ Զգուշություն ցուցաբերեք, քանի որ ոչ բոլորն են պատրաստ ընդունել ձեր ճշմարտությունը։
Ջրհոս
Օրվա առաջին կեսը խաղաղ է և լուսավոր։ Սա լավ ժամանակ է հոգին բարձրացնող զբաղմունքների համար։ Ձեր էներգիան բարձր է, և ֆիզիկական ակտիվությունը հաճույք կպատճառի։
Օրվա երկրորդ կեսին կարող են բացվել նոր հնարավորություններ, սակայն ներքին կասկածները կարող են խանգարել դրանցից օգտվելուն։ Ինքնաքննադատությունը կարող է խախտել ձեր հավասարակշռությունը։ Այս պահին մտերիմների աջակցությունը դառնում է ձեր փրկօղակը։
Ձկներ
Օրը լի է լուսավոր էներգիայով։ Դրական ազդեցությունները տարածվում են կյանքի բոլոր ոլորտների վրա։ Դուք կարող եք զբաղվել այն ամենով, ինչը սրտին մոտ է։
Շատ Ձկներ այսօր կգտնեն պատասխաններ երկար տանջող հարցերին։ Կարևոր է չթուլանալ և շարունակել շարժվել առաջ։ Երեկոյան հնարավոր են փորձություններ, որոնք կպահանջեն կենտրոնացում, բայց դուք ունեք բավարար ուժ դրանք հաղթահարելու համար։