Օրվա աստղագուշակ
Խոյ
Օրը հեշտերից չէ․ ձեր տրամադրությունն ու զգացմունքները կարող են փոխվել վայրկյանների ընթացքում։ Մեկ պահի ազդեցության տակ դուք ունակ եք քանդել այն ամենը, ինչ երկար ժամանակ կառուցել եք, իսկ հետո՝ նույնքան արագ ձեզ մեղադրել դրա համար։ Ամենակարևորը՝ այսօր խուսափեք էմոցիոնալ քայլերից։ Հոգեկան հավասարակշռությունն է ձեր գլխավոր հենարանը և հաջողության գրավականը։
Լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում, փոխարենը օգնում են կենտրոնանալ և «սառը գլուխ» պահել։
Ցուլ
Կարող է թվալ, թե բոլոր խնդիրները կարելի է լուծել մեկ վճռական քայլով, սակայն իրականությունը պահանջում է համբերություն և հետևողականություն։ Այսօր աշխարհիկ միջոցառումներն ավելի շուտ հոգնեցնող կլինեն․ սակավածանոթ մարդկանց շրջապատում դժվար թե ձեզ ազատ զգաք։ Ավելի լավ է սահմանափակվել ամենամտերիմների հետ շփումներով։
Օրը հարմար է մասնագիտական ապագայի շուրջ խորհելու և ոչ պաշտոնական զրույցների համար այն մարդկանց հետ, ովքեր կարող են նոր հնարավորություններ բացել ձեր առջև։
Երկվորյակներ
Թեպետ օրը վատ չի կարելի համարել, ներսում տհաճ անհանգստություն կա։ Ձեր էմոցիոնալ ֆոնը անկայուն է․ հեշտությամբ եք կորցնում հավասարակշռությունը, մանրուքներից տխրում, վիճում մարդկանց հետ, ում հետ նախկինում լավ էիք լեզու գտնում։ Այսօր կարող եք միաժամանակ ցանկանալ և՛ միայնություն, և՛ ուշադրության կենտրոնում լինել, և՛ հանգստանալ, և՛ զբաղվել բարդ գործերով։ Այդ հակասական ցանկությունները հանգիստ չեն տալիս։
Խեցգետին
Օրվա առաջին կեսին կարևոր բաներ մի ձեռնարկեք․ սա լարված փուլ է՝ լի տհաճ անակնկալներով։ Անհաջողությունները կարող են «հետևել» ամեն քայլափոխի, հատկապես առավոտյան։ Խուսափեք նոր ծանոթություններից․ այսօր ձեզ կարող են ձգել հենց այն մարդիկ, որոնցից ավելի լավ է հեռու մնալ։
Օրվա երկրորդ կեսին դրական միտումները կուժեղանան՝ բերելով ռոմանտիկ տրամադրություն և հաճելի արկածների հնարավորություն։
Առյուծ
Օրը որոշ Առյուծների համար խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում։ Բախտորոշ հանդիպումների ժամանակն է, և դրանցից յուրաքանչյուրը կարող է սկիզբ դնել նոր, գլխապտույտ սիրավեպի։ Միևնույն ժամանակ, մանր կենցաղային դժվարությունները և թյուրիմացությունները բացառված չեն, սակայն դրանք չեն փչացնի ձեր տրամադրությունը․ դուք հասկանում եք, որ դրանք անցողիկ են և պահպանում եք լավատեսությունը։
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուղևորությունների համար։
Կույս
Օրը լավագույնն է անցկացնել հանգիստ ռեժիմով՝ առանց ավելորդ գործողությունների և հնարավորության դեպքում՝ լավ տրամադրությամբ։ Եթե ցանկանում եք լիցքաթափվել, այսօր դրա համար հարմար ժամանակ է․ կարող եք ձեզ թույլ տալ փոքրիկ հաճույքներ։ Արդյունավետ կլինեն կոսմետիկ ու առողջարարական ընթացակարգերը, ինչպես նաև բուրմունքաթերապիան։
Այսօր ցանկալի չէ երկարաժամկետ ծրագրեր կազմել և ծանր ինտելեկտուալ աշխատանք կատարել։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ավագ ազգականների հետ խնդիրներ քննարկելու համար՝ նրանցից իրական աջակցություն կստանաք։
Կշեռք
Օրը բարդ կլինի ամբողջ ընթացքում։ Առավոտյան դեռ հնարավոր կլինի շրջանցել որոշ տհաճություններ, սակայն երկրորդ կեսին դա անելն ավելի դժվար կլինի։ Որոշ Կշեռքներ կհաշտվեն վաղեմի հակառակորդների հետ կամ գոնե կհասնեն չեզոքության, ինչը թույլ կտա հանգստանալ պայքարից և կենտրոնանալ սեփական գործերի վրա։
Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ հեռավոր ուղևորություններ ծրագրել կամ ծանր ու հոգնեցուցիչ աշխատանք անել։ Կա խրոնիկ հիվանդությունների սրման վտանգ, ուստի արժե կիրառել պրոֆիլակտիկ քայլեր։
Կարիճ
Այսօր դուք չափազանց շատ եք տրվում երևակայությանը, իսկ իրականում շատ ավելի շահեկան կլիներ իրերին մոտենալ սթափ ու իրատեսորեն։ Հաճելի է մտածել, թե ամեն ինչ ինքն իրեն կհարթվի, բայց իրավիճակը չի բարելավվի, մինչև վճռական քայլեր չանեք։ Խուսափեք այն աշխատանքից, որը պահանջում է մեծ ճշգրտություն և մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն․ կենտրոնանալը դժվար կլինի, և սխալվելու հավանականությունը կմեծանա։
Հնարավոր են տհաճ լուրեր, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել ծրագրերը կամ հետաձգել հանդիպումները։
Աղեղնավոր
Տհաճ օր է․ ամեն ինչ չէ, որ ընթանում է ձեր ուզածով, և դժվար է իրականացնել այն պլանները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում։ Ստիպված կլինեք «նահանջի» տարբերակներ գտնել ու ինչ-որ բան զոհաբերել՝ ապագայում նպատակներին հասնելու համար։ Հատկապես բարդ կլինի նրանց համար, ում հարաբերությունները սիրելի մարդու հետ արդեն անհարթ են։
Օրվա երկրորդ կեսին կանանց հետ փոխըմբռնումը կարող է դժվար լինել։ Ձեր պահվածքը նրանց չափազանց ցուցադրական կթվա, իսկ դուք էլ կհամոզվեք, որ ձեր սահմաններն անվերջ խախտվում են։ Լավ է խուսափել սուր խոսակցություններից։
Այծեղջյուր
Այսօր մտերիմների հետ հարաբերություններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Տարաձայնությունների իրական պատճառը մակերեսին չէ, և ձեզ ժամանակ է պետք՝ խորանալու ու հասկանալու համար, թե ինչն է իրականում կատարվում։ Հնարավոր են աննշան դրամական մուտքեր, սակայն դրանց ճիշտ կիրառություն գտնելը հեշտ չի լինի բոլորի համար։
Վատ օր չէ քաղաքից դուրս կարճատև ուղևորությունների համար։ Զգույշ եղեք համակարգիչների ու բարդ տեխնիկայի հետ և հրաժարվեք էքստրեմալ զբաղմունքներից։
Ջրհոս
Օրվա առաջին կեսը բավական հանգիստ է, և արժե օգտվել դրանից՝ վաղուց սկսած գործերն ավարտին հասցնելու համար։ Ոչ բոլորին կհաջողվի գտնել իդեալական շրջապատ, սակայն միայնության մեջ էլ դուք կարող եք զգալ ձեզ հանգիստ ու վստահ։
Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակն է։ Հիշեք՝ վերջին օրերին ինչ էիք ուզում փոխել ձեր կյանքում, և սկսեք քայլեր անել հենց այդ ուղղությամբ։ Մտերիմներն անպայման կսատարեն, հնարավոր են նաև հաճելի լուրեր հեռվում ապրող ազգականներից։
Ձկներ
Հաջող օր է․ դուք հիանալի «հարթում եք» գրեթե բոլոր գործերը, որոնց ձեռնամուխ եք լինում։ Ձեր հնարամտությունը կօգնի դուրս գալ բարդ իրավիճակներից և աջակցել մտերիմներին, ովքեր այսօր դրա կարիքը հատկապես կզգան։ Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ, չի բացառվում հաջողություն նաև կոմերցիոն գործունեության մեջ։
Ձեր որոշ քայլեր կարող են շրջապատին տարակուսանքի մեջ գցել, սակայն այսօր լավ շանս կա հարթելու հին ընտանեկան խնդիրները և հաշտեցնելու վաղուց վիճած ազգականներին։