Խոյ․ Նոր շաբաթը ձեզ կդիմավորի թարմ, գրեթե գարնանային շնչով։ Կզգաք, որ օդը փոխվել է, և ձեր ներսում էլ ինչ-որ բան է արթնանում։ Երկուշաբթի օրը հրաշալի հնարավորություն կստեղծվի վերականգնելու սիրելիի հետ կապը կամ հարթելու հին թյուրիմացությունը։ Երեքշաբթի և չորեքշաբթի լավագույն արդյունքը կտան հանգիստ, միայնակ զբաղմունքները․ հենց այդ լռության մեջ կծնվեն ձեր ամենաարժեքավոր մտքերը։
Հինգշաբթին կարող է պահանջել վերջապես կայացնել այն որոշումը, որը երկար ժամանակ հետաձգել եք։ Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են ինտրիգներ ու փոքր հակամարտություններ․ մի՛ ներքաշվեք դրանց մեջ։ Շաբաթավերջին կենտրոնացեք մարմնի և հոգու վերականգնման վրա՝ սպորտ, քայլարշավ, ինքնախնամք։
Ցուլ․ Դուք մտնում եք փոփոխությունների լուրջ շրջան։ Եթե վաղուց մտածում եք աշխատանքի փոփոխության կամ անձնական կյանքի վերաձևավորման մասին, ժամանակն է քայլ անել։ Թեև Մերկուրին հետընթաց է, դա չի նշանակում սպասել հրաշքի․ նախաձեռնությունը ձեր ձեռքերում է։ Շաբաթվա սկզբին ուսումնասիրեք նոր հնարավորություններ և եկամտի այլ աղբյուրներ։
Շաբաթվա կեսին առանց ակնհայտ պատճառի կարող եք հիանալի տրամադրություն ունենալ․ գարնան մոտ լինելն արդեն բավական է։ Ուրբաթ օրը սկսեք այն նախագիծը, որի մասին երկար եք մտածել։ Հանգստյան օրերին ծրագրեք ձեր հաջորդ ուղևորությունը․ նույնիսկ պլանավորումն ինքնին ձեզ կոգեշնչի։
Երկվորյակներ․ Այս շաբաթը կարող է ձեզ կանգնեցնել ընտանեկան կամ կենցաղային մարտահրավերների առաջ։ Թեև գուցե նախընտրեիք խուսափել դրանցից, ստիպված կլինեք զբաղվել տան ու հարազատների հարցերով։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերը բարենպաստ են կիսատ մնացած նախագծերը ավարտելու համար։
Շաբաթվա կեսը ստեղծագործական մարդկանց համար կարող է դառնալ իրական առաջընթացի պահ․ օգտագործեք ժամանակը արդյունավետ։ Հինգշաբթի և ուրբաթ խուսափեք երկար ճանապարհորդություններից՝ հիասթափության վտանգ կա։ Փոխարենը, հանգստյան օրերի ընկերական հանդիպումը կվերադարձնի ձեր կենսախինդ տրամադրությունը։
Խեցգետին․ Ձեր զգացմունքային դաշտը կարող է այս շաբաթ տատանվել։ Սակայն եթե կենտրոնանաք ոչ թե անցնող ձմռան, այլ մոտեցող գարնան վրա, կկարողանաք հավասարակշռել ձեզ։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերը հարմար են նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Չորեքշաբթի օրը մի խնայեք էներգիան՝ կարևոր գործը ավարտելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են փոփոխություններ անձնական կյանքում։ Դրանք դրական կլինեն, եթե նախաձեռնող լինեք և չսպասեք, որ մյուսները առաջին քայլը անեն։
Առյուծ․ Այս շաբաթ ձեր առաջնահերթությունը պետք է լինի առողջությունը։ Անկախ զբաղվածությունից՝ մի անտեսեք ձեր ինքնազգացողությունը։ Եթե ինչ-որ խնդիր երկար է անհանգստացնում, դիմեք մասնագետի։ Շաբաթվա առաջին կեսին փորձեք կուտակել էներգիա, ոչ թե սպառել այն։
Չորեքշաբթի հնարավոր է նախանձի պահ, որը կարող է լարվածություն առաջացնել։ Հինգշաբթի և ուրբաթ ուշադրություն դարձրեք ստացված առաջարկներին․ դրանց մեջ կարող է թաքնված լինել կարևոր հնարավորություն։ Հանգստյան օրերին զգույշ եղեք վնասվածքներից և մի մոռացեք հանգստանալու մասին։
Կույս․ Առաջիկա օրերին կարող եք զգալ տրամադրության կտրուկ փոփոխություններ։ Կարևոր է զսպված լինել և չվիճել մանրուքների շուրջ։ Երեքշաբթի աշխատավայրում հնարավոր է լարվածություն, իսկ չորեքշաբթի առողջական փոքր անհարմարություն։ Այդ օրը մի պլանավորեք ծանր գործեր։
Հինգշաբթի բարենպաստ է ընտանիքի կամ ընկերների հետ հանդիպելու համար։ Ուրբաթ սիրելի մարդը կարող է պահանջել վերջնական պատասխան մի հարցի շուրջ։ Հանգստյան օրերին մշակութային միջոցառումները կլիցքավորեն ձեզ նոր ոգեշնչմամբ։
Կշեռք․ Շաբաթը կարող է անկանխատեսելի իրավիճակներ բերել, սակայն արդյունքը ձեզ կգոհացնի։ Երկուշաբթի հնարավոր է առաջարկվի ուղևորություն կամ գործուղում․ մի շտապեք մերժել։ Չորեքշաբթի օրն արագ ռիթմով կանցնի, բայց դուք կհաղթահարեք ամեն ինչ։
Հինգշաբթի հնարավոր է հետաքրքիր հանդիպում, որը կարող է փոխել ձեր զգացմունքային դաշտը։ Շաբաթվա երկրորդ կեսին որոշումները կայացրեք ինքնուրույն։ Հանգստյան օրերին լավ հանգիստը կարևոր է առաջիկա մարտահրավերների համար։
Կարիճ․ Ժամանակն է կենտրոնանալ աշխատանքի և երկար ժամանակ հետաձգված պարտականությունների վրա։ Երբ ավարտեք դրանք, կզգաք ոգեշնչման նոր ալիք։ Շաբաթվա առաջին կեսին փորձեք հնարավորինս շատ գործեր ավարտել։
Երկրորդ կեսին հանդիպումները շատ կլինեն, բայց ոչ բոլորը արդյունավետ։ Այնուամենայնիվ, կարևոր գաղափար կարող է ծնվել անսպասելի զրույցի ընթացքում։ Ուրբաթ հարմար է ռոմանտիկ հանդիպումների համար։ Հանգստյան օրերին ուշադրություն դարձրեք մանրուքներին։
Աղեղնավոր․ Աստղերը խորհուրդ են տալիս լուրջ վերաբերվել պլանավորմանը՝ հատկապես ֆինանսների և հարաբերությունների հարցում։ Հնարավոր է, որ ձեր ցանկությունները փոխվել են, բայց դեռ չեք համարձակվել ընդունել դա։ Շաբաթվա սկզբին մի մերժեք հանդիպումների հրավերները․ դրանք կարող են ոգեշնչել ձեզ։ Հինգշաբթի կարգի բերեք հին խառնաշփոթը։ Ուրբաթ օրը կարող է լինել էներգիայի անկման շրջան, ուստի թույլ տվեք ձեզ հանգիստ։
Այծեղջյուր․ Երկար սպասված փոփոխությունները մոտենում են։ Ձեր ջանքերը սկսում են արդյունք տալ։ Սակայն շտապեք ամրապնդել ձեռքբերումները և զգուշացեք այն մարդկանցից, ովքեր նախկինում հիասթափեցրել են ձեզ։ Երեքշաբթի լավ օր է ուսման և ինքնազարգացման համար։ Հինգշաբթի ստուգեք ցանկացած առաջարկ մանրակրկիտ։ Ուրբաթ հնարավոր է արժանի ճանաչում ստանաք։ Հանգստյան օրերին ուշադրություն դարձրեք ֆինանսներին։
Ջրհոս․ Այս շաբաթ խուսափեք արտաքին կտրուկ փոփոխություններից։ Փոխարենը կենտրոնացեք ֆիզիկական ակտիվության վրա։ Շաբաթվա կեսին չլուծված անձնական հարցերը կարող են խանգարել առաջընթացին։ Շաբաթվա երկրորդ կեսին խուսափեք ուրիշներին քննադատելուց։ Հակառակ դեպքում կարող են լուրջ հակամարտություններ ծագել։ Հանգստյան օրերին անջատվեք առօրյայից և ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ։
Ձկներ․ Գարնան շունչը նոր էներգիա է բերում ձեր կյանք։ Թույլ մի տվեք, որ կասկածները զսպեն ձեզ։ Մաքրեք ձեր շրջապատը՝ թե՛ նյութական, թե՛ հոգեբանական իմաստով։ Երեքշաբթի համարձակորեն ձեռնարկեք նույնիսկ ամենաբարդ նախագիծը։ Ուրբաթ օրը համառ եղեք ձեր նպատակների հարցում։ Իսկ հանգստյան օրերին պարզապես հանգստացեք և վայելեք խաղաղությունը՝ պատրաստվելով նոր մեկնարկների։