Պատկերացրեք, որ ինչ-որ պատճառով հանկարծ որոշել եք այլևս չխոսել։ Պարզապես լռել ամբողջ մեկ տարի։ Այդ ընթացքում ձեր մարմնի ու ուղեղի հետ կարող են բավական հետաքրքիր փոփոխություններ տեղի ունենալ։
Մարդու խոսքը սկզբում ձևավորվում է ուղեղում, հետո արդեն աշխատում են կոկորդը, ձայնալարերն ու քթի և կոկորդի խոռոչները։ Եթե այս համակարգերից թեկուզ մեկը փոխվի, մարդու ձայնն էլ կարող է փոխվել։
Ձայնալարերը, ըստ էության, երկու մկաններ են, որոնք գտնվում են իրար դիմաց։ Ինչպես մյուս մկանները, դրանք էլ կարելի է մարզել․ հենց դրանով էլ զբաղվում են երգիչները։ Բայց եթե մեկ տարի չխոսեք, մեծ հավանականությամբ ձայնալարերի վրա դա շատ ծանր ազդեցություն չի ունենա․ հետո դրանք բավական արագ կվերականգնվեն։
Իսկ ահա ուղեղի հետ որոշ փոփոխություններ կարող են լինել։ Երբ մարդը երկար ժամանակ չի օգտագործում որևէ ֆունկցիա, ուղեղում այդ հատվածի ակտիվությունն էլ է նվազում։ Եթե երկար չխոսեք, ուղեղը կարող է այդ հատվածի նեյրոնները «օգտագործել» ուրիշ խնդիրներ լուծելու համար։
Բայց լավ նորությունն այն է, որ սա վերադարձելի գործընթաց է։ Ժամանակի ընթացքում նեյրոնները կրկին կվերադառնան իրենց նախկին աշխատանքին, և խոսելու հետ կապված լուրջ խնդիրներ, ամենայն հավանականությամբ, չեն առաջանա։
Նյութն՝ ըստ glavnoe.life-ի