Խոյ
Այս օրերին Խոյերը կարող են ուժեղ ցանկություն զգալ գումար ծախսելու մի բանի վրա, որը թվում է շատ հաճելի ու գրավիչ, բայց իրականում այս պահին առանձնապես օգտակար չէ։ Աստղերը խորհուրդ են տալիս մի փոքր զսպել հույզերը և չտրվել պահի ազդեցությանը։ Շուտով կարող են առաջանալ ավելի կարևոր ծախսեր, և խնայված գումարը շատ պետք կգա։
Ցուլ
Ցուլերի համար այս շրջանը ֆինանսական առումով բավական զգայուն է։ Ցանկացած ռիսկային գործարք կամ չմտածված ներդրում կարող է ոչ թե շահույթ, այլ կորուստ բերել։ Ավելի լավ է ժամանակավորապես հրաժարվել մեծ ֆինանսական որոշումներից և պահպանել այն, ինչ արդեն ունեք։ Երբեմն ամենախելացի քայլը պարզապես չշտապելն է։
Երկվորյակներ
Երկվորյակները հիմա չափազանց կենտրոնացած են գումար կուտակելու վրա և հաճախ մոռանում են նույնիսկ փոքր հաճույքների մասին։ Աստղերը հուշում են՝ կարելի է երբեմն փոքրիկ նվեր անել ինքներդ ձեզ։ Դա պարտադիր չէ թանկ լինի, բայց նման մանրուքները կբարձրացնեն տրամադրությունն ու կվերադարձնեն կյանքի հանդեպ ոգևորությունը։
Խեցգետին
Աշխատավայրում հուզական որոշումները կարող են վտանգավոր լինել։ Եթե նույնիսկ ինչ-որ բան ձեզ շատ է նյարդայնացնում, մի շտապեք կտրուկ քայլերի դիմել կամ վիճել ղեկավարության հետ։ Այս պահին նույնիսկ համեստ, բայց կայուն եկամուտը շատ ավելի կարևոր է, քան հպարտությունից բխող հապճեպ որոշումները։
Առյուծ
Առյուծներին խորհուրդ է տրվում այս ընթացքում խուսափել խոշոր գնումներից, հատկապես՝ կենցաղային տեխնիկայի կամ տան համար թանկարժեք իրերի ձեռքբերումից։ Այն, ինչ հիմա շատ լավ գաղափար է թվում, հետագայում կարող է լրացուցիչ խնդիրների պատճառ դառնալ։ Ավելի լավ է մի փոքր սպասել ու հետո ավելի վստահ որոշում կայացնել։
Կույս
Եթե ցանկանում եք ուրախացնել սիրելի մարդուն նվերով, մի փորձեք ամեն գնով թանկարժեք բան ընտրել։ Այս շրջանում ավելի կարևոր է ուշադրությունն ու հոգատարությունը, ոչ թե գինը։ Չմտածված ծախսերը կարող են զգալիորեն ծանրաբեռնել ձեր բյուջեն, իսկ դրանից հետո վերականգնվելը հեշտ չի լինի։
Կշեռք
Կշեռքներին առաջիկա օրերին խորհուրդ է տրվում ավելի խելամիտ մոտենալ ծախսերին։ Դա չի նշանակում հրաժարվել անհրաժեշտ իրերից կամ հաճույքներից, պարզապես արժե ժամանակավորապես սահմանափակել ավելորդ շքեղությունը։ Փոքր խնայողությունները հետագայում կարող են մեծ օգուտ տալ։
Կարիճ
Կարիճների համար լավ շրջան է ապագայի մասին մտածելու և եկամուտ բերող ներդրումներ պլանավորելու համար։ Ձեր ինտուիցիան և վերլուծական մտածողությունը հիմա հատկապես ուժեղ կլինեն, ուստի ճիշտ ընտրություն կատարելու հավանականությունը մեծ է։ Կարևոր է միայն չշտապել և ամեն ինչ մանրամասն ուսումնասիրել։
Աղեղնավոր
Եթե վաղուց մտածում եք անշարժ գույքի վաճառքի կամ գնման մասին, այլևս ժամանակը հետաձգելու չէ։ Աստղերը հուշում են, որ հենց հիմա կարող է բացվել այն հնարավորությունը, որը հետո այլևս չի կրկնվի։ Վճռական քայլը կարող է ֆինանսական մեծ հաջողության սկիզբ դառնալ։
Այծեղջյուր
Այծեղջյուրների ֆինանսական վիճակը կարող է զգալիորեն փոխվել, եթե նրանք համարձակվեն վերանայել իրենց մասնագիտական ուղին։ Ոմանց համար հաջողությունը կգա մտավոր ու ստեղծագործական աշխատանքից, մյուսների համար՝ ավելի գործնական ոլորտներից։ Գլխավորը չվախենալ փոփոխություններից։
Ջրհոս
Ջրհոսները կարող են զգալ, որ որքան էլ աշխատեն, արդյունքը չի արդարացնում ներդրված ջանքերը։ Աստղերը խորհուրդ են տալիս մի փոքր դադար վերցնել և վերականգնել ուժերը։ Երբեմն ճիշտ հանգիստը շատ ավելի արդյունավետ է, քան անդադար ծանրաբեռնվածությունը։
Ձկներ
Ձկների բարությունն ու պատրաստակամությունը օգնելու ուրիշներին այս շրջանում անպայման կվերադառնան բումերանգի պես։ Բարեգործությունը կամ պարզապես անկեղծ աջակցությունը կարող են բացել նոր դռներ ոչ միայն ֆինանսական, այլև մասնագիտական ու անձնական կյանքում։