Կենդանակերպի երեք նշաններ, որոնց մայիսի երկրորդ կեսը խոստանում է ֆինանսական պայթյուն․․․

1․ Խեցգետիններ
Երազու՞մ էիք հանկարծակի հարստության մասին։ Հիմա հենց այդ ժամանակն է։ Մայիսը կվարձահատուցի Խեցգետինների երկար ժամանակ կատարված բոլոր ջանքերը։ Դուք կարող եք ստանալ ոչ միայն անսպասելի բոնուս կամ աշխատավարձի բարձրացում, այլև կարիերայի բեկումնային առաջարկ։ Աստղերը հուշում են՝ մի հապաղեք և մի վախեցեք նորությունից։ Հաջողությունը կգա միայն նրանց, ովքեր պատրաստ են բացել դռները նրա առաջ։ Եվ մի կարևոր մանրուք․ մայիսը՝ իդեալական շրջան է նոր գործի, բիզնեսի կամ ստեղծագործական նախագծի մեկնարկի համար։

2․ Կարիճ
Կարիճներն արդեն վաղուց հոգով ու մտքով պատրաստ են մեծ փոփոխությունների։ Եվ ահա՝ աստղերն ասում են, որ ժամանակն է դրանք կյանքի կոչել։ Ըստ աստղաբան Աննա Քլայնի՝ մայիսի երկրորդ կեսը Կարիճներին կբերի անակնկալ եկամուտներ՝ երբեմն նույնիսկ ամենաանսպասելի աղբյուրներից։ Հաջողված նախագիծ, երկար սպասված թափուր պաշտոն, կամ գուցե հոբբի, որն արագ կվերածվի եկամտաբեր գործի։ Կարևորը՝ բաց մի թողեք ոչ մի առաջարկ, անգամ եթե առաջին հայացքից այն տարօրինակ թվա։ Միաժամանակ, աստղերը հուշում են՝ խուսափեք ալկոհոլից և մի թողեք ծուլությանը խլել ձեր հաջողությունը։

3․ Ձկներ
Ձկների դեպքում փողի անձրևը չի սկսվի նույն պահին, սակայն աստղերը կանխատեսում են ֆինանսական կայունություն՝ երկարաժամկետ հիմքով։ Ժամանակն է սովորել խնայել և մտածել ապագայի մասին։ Մայիսը Ձկներին տալիս է հնարավո՛րություն՝ կառուցելու իրենց ֆինանսական հիմքերը։ Եթե կարողանաք կարգապահությամբ խնայել և ներդնել ձեր ռեսուրսները՝ արդյունքում կունենաք կայուն եկամուտ և խաղաղություն։ Աշխատեք վստահել ձեր ինտուիցիային, այն ձեզ չի խաբի։