Կիսուրիս ծնունդը որոշել էին ռեստորանում անել. Մեկ էլ լսեցի, որ աղջկա հետ խոսալուց ասեց՝ դե ինչ արած էդ գեղցիներին էլ պտի ասենք, խնամի են, համ էլ թող գան նիստուկաց սովորեն․․․

Կիսուրիս ծնունդն էր մոտենում։ Ամուսինս ու սկեսրայրս որոշել էին՝ էս տարի մի լավ կնշենք, մեծ, ճոխ, ռեստորանում։ Սկեսուրս արդեն մեկ ամիս առաջ թռել-ընկել էր խանութներ, ամեն անկյունից շոր էր փորձում, սանրվածքներ էր քննարկում, եղունգների գույներն էր որոշում՝ ամեն ինչ պիտի իդեալական լիներ, ի վերջո ինքը թիթիզ, ճաշակով, «քաղաքացի» կին էր։

Իսկ ես… ես իր հետ երբեք չեմ զգացել ջերմություն։ Սկզբից մի տեսակ անտեսում էր ինձ, հետո նոր հասկացա՝ դուր չէր եկել, որ իր տղեն գյուղից աղջիկ ա հարս բերել։ Բայց ամենաուշագրավն այն էր, որ հենց ինքը՝ սկեսուրս, մեծացել էր գյուղում, ու միայն ուսանողական տարիներին էր եկել քաղաք ու ամուսնացել։ Հիմա՝ տարիների հեռվից, մոռացել էր ով է եղել, որտեղից եկել։

Ծննդյան տոնից մոտ տասը օր առաջ պատահական լսեցի, թե ինչպես էր հեռախոսով խոսում։ Աղջկա հետ էր։ Ասեց.
«Դե հա, ինչ արած, էդ գեղցիներին էլ պտի ասենք, խնամի են վերջիվերջո… թող գան, նիստ ու կաց սովորեն…»

Ահա էն պահին մի բան կտրեց ներսումս։ Արունս խփեց գլխիս։ Չդիմացա։ Մտա ներս՝ ուղիղ աչքերի մեջ նայեցի.
– Չհասկացա, դու որտեղի՞ց ես նիստուկաց սովորել, որ հիմա էլ ծնողներիս ես ուզում սովորացնես։ Մոռացել ե՞ս, որ դու էլ գյուղից ես։ Ինքդ էլ ես էդ «գեղցի» կոչվածներից։

Իմ ծնողները երբեք չեն կեղծել իրանց էությունը։ Իրանց պարզությունն ու բարությունն է ինձ դաստիարակել։ Եթե էսօր հարս եմ, կնոջ տեղ եմ, իրենց շնորհիվ ա։ Իսկ դու՝ քո փայլուն գույներով, ճոխությամբ, ի՞նչ արժեք ունես, եթե մոռացել ես էդ ամենը…

Ու ես հստակ ասեցի.
– Գնա՛, նշի՛ր ծնունդդ։ Եթե ուզում ես, հյուրերիդ էլ նիստուկաց սովորացրու։ Բայց իմ ու իմ ծնողների համար էդ օրը գոյություն չունի։ Ո՛չ ես եմ գալու, ո՛չ էլ իրենք։