Տղուս արդեն նշանվել ենք, ու որոշել ենք մինչև տարվա վերջ ամուսնացնել նրան։ Էտինչ փոքրիկ ձգձգում ենք անում, որպեսզի տան հարցը վերջապես լուծենք, որ հարսս ու տղաս առանձին ապրել սկսեն։ Մեր մտքով է՝ այդպես իրենք ավելի ինքնուրույն կլինեն, ես էլ ավելի հանգիստ՝ գիտակցելով, որ իրենց կյանքն իրենք են տնօրինում, կողք-կողքի՝ բայց իրանց հատուկ-հատուկ տարածքով։
Մի օր տղաս եկավ, ու ասաց, որ խոսել է իր նշանածի հետ առանձին ապրելու թեմայով, բայց նրան դա քիչ է հետաքրքրում, չի ուզում առանձին ապրել։ Ես ուղղակի զարմացա։ Իմ մոտ տպավորությունն այն էր, որ սովորաբար սաղ հարսներն են ճղում, որ առանձին ապրեն, բայց իմ տղաս հարսն էլ չի ուզում այդպես։ Հարցրի, թե ինչու չի ուզում, ինչ պատճառ կա։
Տղաս ասաց, որ հարսս սիրում է մեծ ընտանիք, ցանկանում է, որ բոլորը միասին ապրեն, չուզի մենակ մնալ տանը։ Ասաց՝ վաղը, մյուս օրը, երբ երեխա ունենան, լավ կլինի, որ օգնության մեկ էլ լինի։ Հարսս չի ուզում մենակ մնա տանը, մինչ տղաս աշխատանքի է գնում, ու չուզի մենակության զգացողություն։
Զարմացա, անկեղծ ասած։ Եթե ինձ ասեին ամուսնանալուց հետո անմիջապես գնամ առանձին ապրեմ, առանց կասկածի կտրվեի՝ պարելով, երգելով, ուրախանամ։ Բայց գիտեք, դա իրենց կյանքի հարցն է, զոռով չեմ կարող ասել՝ «հելեք գնացեք»։ Կհասկանանք, կապրենք, կտեսնենք, ժամանակը ցույց կտա։
![]()