Երբ հոգին պատրաստվում է ճամփորդության. ինչ է զգում մարդը մահվան շեմին։
Ամեն մի վայրկյան այս աշխարհից հեռանում են 2-3 հոգի։ Իսկ մինչ դուք ընթերցում էիք այս նախադասությունը, մի քանի հոգի արդեն հեռացել են՝ լուռ, աննկատ, գուցե սպասված, գուցե հանկարծակի։ Բայց ինչո՞վ է լցվում այդ վերջին ճանապարհը։ Ի՞նչ է զգում մարդը վերջին պահերին, և ինչպե՞ս կարող ենք նրան սփոփել՝ մինչ ճանապարհվում է հավերժություն։
Մենք դեռ չենք ապացուցել այլ չափումների գոյությունը։ Գուցե այն ինչ-որ տեղ է՝ մեր տեսողությունից այն կողմ, զգայարաններից անդին։ Բայց մի բան հաստատ է՝ սիրելիի մահվան զգացումը մի օր կթակիր մեր դուռը։ Այդ պահին ցավն անխուսափելի է, սակայն կարևորը՝ վեր բարձրանալ սեփական վշտից և կենտրոնանալ այն մարդու վրա, ում վերջին հանգիստն ենք ուղեկցում։
Ի՞նչ է տեղի ունենում մարդու հետ, երբ վերջը մոտենում է. բժիշկների դիտարկումները
🔹 Խոր քուն ու լռություն
Մարմինը սկսում է «անջատվել» աշխարհից։ Մարդը քնում է երկար ու խորը, կարծես կամաց-կամաց անցնում է մի այլ հարթություն։
🔹 Սովի ու ծարավի կորուստ
Նյութափոխանակությունը դանդաղում է, իսկ մարմինը դադարում է էներգիա պահանջել։ Սովի զգացումը մարում է։ Սնունդն ու ջուրը դառնում են ավելորդ։
🔹 Թուլություն ու դանդաղ շարժումներ
Մկանները կորցնում են իրենց ուժը։ Ձեռքը բարձրացնելը կամ որևէ առարկա պահելը կարող է դառնալ անլուծելի առաջադրանք։
🔹 Մաշկի գույնի փոփոխություն
Դեմքը կամ ձեռքերը դառնում են գունատ կամ մոխրագույն։ Երբեմն կապտագույն բծեր են հայտնվում՝ նշան, որ արյան շրջանառությունը դանդաղել է։
🔹Ձեռքերն ու ոտքերը սառչում են
Սրտի աշխատանքը թուլանում է, և արյունը չի հասնում ծայրահեղ հատվածներին։ Ձեռքերն ու ոտքերը դառնում են սառցե, իսկ շունչը՝ ավելի հազվագյուտ ու խորը։
🔹Տեսիլքներ կամ այցելուներ անդունդից
Շատերը մահվանից առաջ տեսնում են իրենց վաղաժամ հեռացած սիրելիներին, կենդանիներին, միգուցե նաև հրեշտակներին կամ անհայտ էակներին։ Նրանք հաճախ խոսում են այդ «հյուրերի» հետ, ժպտում կամ՝ հակառակը, տագնապում։ Գիտնականները դա հալյուցինացիա են անվանում։ Իսկ էզոտերիկները՝ մարդու հոգու անցում դեպի մի նոր իրականություն։
Այս ամենի մեջ ամենակարևորը մնում է մեկ բան՝ ներկայությունը։ Մի փոքր ձեռքսեղմում, մի հայացք, մի բառ։ Այդ ամենը կարող է լինել վերջին լույսը՝ մի մարդու համար, ով պատրաստվում է թողնել այս աշխարհը։
Եկե՛ք սովորենք հրաժեշտ տալ սիրով, խաղաղությամբ և արժանապատվությամբ։