Սիրուշոն ներկայացրել է իր նոր՝ «Վիշապ» զարդերի գովազդային հոլովակը, որում փայլել է շքեղ կերպարով

Սիրուշոն հիացնում է նոր հոլովակով՝ ներկայացնելով «Վիշապ» հավաքածուն. շքեղություն, հզորություն ու մաշկին դիպչող լեգենդ

Սիրուշոն կրկին հաջողվում է զարմացնել ու գերել իր արվեստի սիրահարներին։ Այս անգամ նա հանդես է գալիս ոչ թե բեմից, այլ՝ հայելու առաջ՝ ներկայացնելով իր հեղինակած «ՊռեԳոմեշ» բրենդի նոր ու շքեղ «Վիշապ» հավաքածուն։ Զարդեր, որոնք միայն գեղեցիկ չեն՝ դրանք պատմություն են, լեգենդ ու ինքնություն, որոնք խոսում են՝ առանց խոսքի։

Հոլովակում Սիրուշոն՝ սեւ երկար զգեստով, կանգնած է հայելու առջեւ՝ ամբողջությամբ կերպարված հզոր, խորհրդավոր ու կանացի կերպարով։ Նրա պարանոցից ու դաստակներից ճառագում է արծաթի փայլը՝ կրելով «Վիշապ» հավաքածուի նոր զարդերը, որոնք միաժամանակ թե՛ նուրբ են, թե՛ թագավորական։

«Այնքան ուրախ եմ, որ «Վիշապը» ձեզ նույնքան դուր է եկել, որքան մեզ։ Սպասեք, շուտով այն կտեսնեք ավելի մոտիկից, եւ ավելի շատ կսիրեք։ Դուք լավ կզգաք այն կրելիս՝ զգալով, թե ինչպես է այն դիպչում ձեր մաշկին եւ շարժվում ձեզ հետ», – գրել է Սիրուշոն՝ իր հետևորդներին կիսվելով ապրելու հմայքով, որ բերում են այս զարդերը։

Երգչուհին հավելել է, որ որոշ նմուշներ արդեն ուղարկվել են դեպի ամերիկյան պահեստ, ու պատվիրատուները սրտի թրթիռով կարող են սպասել իրենց պատվերին ընդամենը 2-3 օրերի ընթացքում։

Սիրուշոյի զարդերը դառնում են ավելին, քան աքսեսուար՝ դրանք վերածվում են զգացմունքների լեզվի, պատմության ժառանգության ու ինքնության խորհրդանշանի։ «Վիշապը» ոչ միայն զարդ է, այլ՝ ապրում ու շարժում քո հետ։